Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զարմանալի օրինաչափություն չե՞ք նկատում։
Պաշտոնատար անձինք, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվում կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունների չարաշահման, կեղծիքի, բռնությունների հիմքով, զարմանալի կերպով ունենում են լուրջ առողջական խնդիրներ։
Հարց. ախր այդ ապօրինությունների կատարմանը Ձեր առողջական խնդիրները չէին խոչընդոտու՞մ։
Բա մտածեիք Ձեր առողջական խնդիրների լուծմամբ, ոչ թե այլ մարդկանց համար խնդիրների առաջացմամբ։
Զարմանալի էակներ եք, հո սադիստ կամ մազոխիստ չե՞ք….»։