Ուկրաինայի նախագահի կինը`Ելենա Զելենսկայան, ներկա է գտնվել Նյու Յորքում առաջին տիկնանց ամենամյա ընթրիքին։Ցերեկույթի համար նա ընտրել է երկնագույն կոստյում:
Նշենք, որ առաջին տիկնանց ամենամյա ընթրիքն անցկացվում է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին աջակցելու համար:
Միջոցառմանը մասնակցում են այն նախագահների կանայք, որոնք մեկնել են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու:
Ելենա Զելենսկայայի հագին եղել է տաբատ, ժիլետ և պիջակ։ Հարկ է նշել, որ նա կինը ժիլետը հագած է եղել մերկ մարմնին՝ առանց վերնաշապիկի։
Սակայն այդպիսի հագուկապով նա շատ ներկայանալի տեսք է ունեցել և բոլորովին գռեհիկ չի եղել:
Այնուհետև Ուկրաինայի նախագահի կինը Ինստագրամի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել միջոցառումից և մեծ հավանության արժանացել իր բաժանորդների կողմից։