«Զենքի վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեում կարելի է ծնկի բերել». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բաքուն կրկին խավարի մեջ է

Ադրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո… Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում… Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ… Հատկանշական է, որ ամենաշատ անջատումներն, ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում…
Ըստ վերջին տեղեկությունների, հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի, Նիզամիի, Սաբունչիի, Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են…
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է, որ վթարը կապ չունի ընկերության հետ…

Ըստ վերջինսիս,էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ, որը շուտով կվերացվի…
Հետաքրքիր է ստացվում… Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ, քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր, բացահայտեց, որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը…

Իսկ հիմա էլ պարզվում է, որ դա այդպես չէ… Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում, որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են…
Հ.Գ. Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են, որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեի կարելի է ծնկի բերել՝ տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS