Մեկ ստատուսով փորձեմ երկու թեմայի մասին գրել, որովհետև դրանք առանձին գրելու դեպքում երկու կողմերից զոմբի հարձակում կլինի:
Նախ մեր խնդիրը եկել է այնտեղից, որ սերունդներին մեծացրել ենք «հայրենիքի համար մեռնելու» պատրաստ դաստիարակությամբ, բայց իրականում պետք էր դաստիարակել «հայրենիքի համար ապրելով», քանի որ միայն ապրելու դեպքում երկիրդ կարոզ է հզորանալ: Զինվորը պետք է գիտակցի, որ իր առաքելությունը ոչ թե զոհվելն է, այլ անել այնպես, որպեսզի թշնամու զինվորը զոհվի իր հայրենիքի համար: Դրա համար պետք է առավելագույնս ընգծել մարտական խնդիր կատարած զինծառայողների դերը, ովքեր ամենածանր պայմաններից ողջ են դուրս եկել: Իսկ ապրիլյան մարտերից հետո մեզ մոտ քիչ էր մնում որոշ դիրքերի այն եզակի անձնակազմին, ովքեր ողջ էին մնացել, դավաճան անվանեն:
Հարգելի նոր կառավարության անդամներ, ոչ բոլոր դեպքերում կարող եք ձեզ քննադատող թեմաները «սղցնել» ՝ բոլորը հանրապետական են, դեբիլ են, անգրագետ են և այլն արտահայտոթյուններով: Նման դեպքեր լինում էին նաև ձեզանից առաջ՝ բոլորը սորոսական են, ոճի մեջ: Հա, շտապեմ նաև ձեզ հիասթափեցնել, քանի որ շատ եմ նկատում նման արդարացումներ ձեր ընկերների կողմից՝ ինքը բոլորին բացատրելու, բոլորից ներողություն խնդրելու կարիք չունի կամ բոլորին հասանելի լեզվով չպետքա խոսի… Չէ, պետական պաշտոն զբաղեցնելուց հետո դուք պարտավոր եք բոլորին բացատրեք, բոլորից ներողություն խնդրեք ու շատ մանրամասն ներկայացնեք ձեր քայլերը ՝ ԲՈԼՈՐԻՆ:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք