Զոհված հերոսների մայրերը այսօր փակելու են վարչապետի մուտքը Եռաբլուր․ Ի՞նչ սպասել այսօր

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատա-նումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։ Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի, դժվար է ասել։

Սեւազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանա-պարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։Այսօր նաեւ Հայրենիքի փրկութ-յան ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։

Եվ իրավիճակը, որը շատ նմանէ 2018 թվականի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին,կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախում-ների հասցնել։Հիշեցնենք, որ այս հանրահավաքին խոստացել է մասնակցել նաեւ «Բարգա-վաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երթերին չի մասնակցել։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS