Զուգակցվող թեսթ. ապագայի կանխատեսում․․․

Պատկերացրեք` զարթնում եք հրաշալի արեւոտ մի առավոտ, երկնքում սպիտակ փետրավոր ամպեր են, դուք ժպտում եք, քանի որ ոչ մի տեղ չեք շտապում, իսկ առջեւում երկար սպասված հանգստյան օրն է։ Հանկարծ հն-չում է դռան զանգը։ Ա՜յ քեզ անակնկալ. մուտքի մոտ երկու փոստատար կենդանի է կանգնած՝ յուրաքանչյուրի մոտ մի կանխագուշակում՝ ձեզ համար։ Սակայն դրանցից մեկը երջանկություն ու հաջողություն է կանխատե-սում, մյուսը՝ վիշտ ու դժբախտություն։

Ձեզ առաջարկված կենդանիների ցանկից ընտրեք երկուսն ու նշեք, թե դրանցից ով է ձեզ լավ կանխատեսում բերել, իսկ ով՝ վատ.

1. Շուն
2. Վագր
3. Թութակ
4. Ոչխար
5. Կրիա

Բանալին.

Մեր ապագան մեծ մասամբ կախված է զուգընկերոջ ընտրությունից։ Յուրաքանչյուր նշված կենդանին ենթագի-տակցական մակարդակով զուգակցվում է որոշակի մարդկային հատկությունների հետ։ Ահա թե ինչու այս թես-թը հնարավորինս հստակ կպատմի, թե ի՞նչ հատկություններ են ձեզ դուր գալիս հակառակ սեռի մարդկանց մեջ, իսկ ինչն, ընդհակառակը, անհանգստություն է ներշնչում եւ վանում։

Շուն

Եթե այս փոստատարը լավ լուր է բերել,նշանակում է հակառակ սեռի մեջ ձեզ ամենից շատ ձգում են հավատար-մությունը, հուսալիությունը եւ սիրո ծով նվիրելու ունակությունը։Իսկ եթե նա դժբախության մասին լուր է բերել, ապա ձեզ վանում են նրանք, ովքեր կախված են ուրիշի կարծիքից, եւ ամեն կերպ ձգտում են հարմարվել ու դուր գալ շրջապատին։

Վագր

Լավ կանխատեսումը նշանակում է, որ ձեզ դուր են գալիս ինքնավստահ, ազդեցիկ անհատները, ովքեր ձգտում են նվաճել հնարավոր բոլոր գագաթները։Վատ լուրերի դեպքում՝ դուք սարսափում եք հենց միայն այն մտքից, որ ձեր կողքին կարող է լինել դեսպոտ, ինքնագոհ բռնակալ, ով իրեն միշտ իրավացի կհամարի, կմեծամտանա ու սարսափելիորեն կվրդովվի դիտողության կամ պարզապես տան գործերում օնություն խնդրելու նվազագույն փորձից անգամ։

Թութակ

Եթե թռչունը լավ լուր է բերել, նշանակում է սիրում եք նրան, ով խոսքի հետեւից գրպան չի մտնի, հումորի լավ զգացում ունի, ատում է ձանձրույթն ու միօրինակությունը։ Եթե լուրը վատն է, ապա ծույլերը,անբանները, դա-տարկախոս շատախոսները ձեզ սարսափելի ձանձրացնում ու զզվեցնում են։

Ոչխար

Լավ լուր. ձեզ իրականում անհրաժեշտ է բարի, հոգատար, հուսալի եւ հոգով մարդ։Դժբախտության կանխա-տեսումը՝ միայն երեկոյի ճաշացանկով հետաքրքրվող ու ցանկացած փոփոխությունից վախեցող ձանձրալի տնակյացը ձեր ամենասարսափելի մղձավանջն է, դուք երբեք չեք համաձայնվի նման մեկի հետ 10 րոպեից ավելի անցկացնել։

Կրիա

Եթե նա երջանկության լուր է բերել, ապա ձեզ գրավում են հուսալի, լուրջ մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել, ում համար ասում են. «Նա հուսալի է, ինչպես ամուր պատը»։Իսկ եթեն կրիան վատ լուր է բերել, իմացեք, որ ամենից շատ ձեր նյարդերին ազդում են դանդաղամիտները, ովքեր զվարճալի պատմությունը երեք անգամ լսե-լուց հետո հազզիվ կհասկանան այն ու թեթեւակի ժպտան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS