Զույգը բաժանվել է հարսանիքից 3 րոպե անց

Քուվեյթում նորապսակ ամուսինները բաժանվել են ամուսնությունից  երեք րոպե անց։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում, որ ամուսնությունը գրանցելուց հետո հարսը սայթաքել է, ինչի պատճառով ամուսինը նրան անվանել է «հիմար»։

Դրանից հետո հարսն արտասվելով վերադարձել է զույգերի ամուսնությունը գրանցման գրասենյակ և պահանջել անվավեր համարել ամուսնությունը «ամուսնու կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով»։

Նշվում է, որ արարողությունը կատարած դատավորը հենց տեղում լուծարել է ամուսնությունը։ Այդպիսով, այդ ամուսնությունը երկրի պատմության մեջ դարձել է ամենակարճը ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS