Մեր երկրում մշտապես կարևոր է եղել, թե ձևավորվելիք նոր կարառավրությունների ուժային կառույցների ղեկավարներն ովքեր են:
Նիկոլ Փաշինյանի ղեկավար կառավարության ուժային կառույցներից ՊՆ-ի, ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների հարցը արդեն իսկ պարզ է: Մնացել է նշանակվի գլխավոր դատախազ, որը կամբողջացնի ուժային կառույցների ձևավորումը:
Politik.am-ի տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար այս պահին քննարկվում է ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
Իհրակե դեռ վերջնական որոշում չկա, բայց այս պահին ամենահավանական թեկնածուն հենց Մարուքյանն է: