Էն օրը խանութում էի, 10 դրամի համար ծեր տատիկի ապրանքը կասսայից հետ տվեցին․․․Լավ, էդ 10 դրամը էդքան մեծ փող ա՞, մի մոռացեք, մենք սաղս էլ մեծանալու ենք

Էն օրը խանութում էի, 10 դրամի համար ծեր տատիկի ապրանքը կասսայից հետ տվեցին․․․Լավ, էդ 10 դրամը էդքան մեծ փող ա՞, մի մոռացեք, մենք սաղս էլ մեծանալու ենք։Մտա խանութ մի քանի բան ունեի վերցնելու տան համար: Վերցրի ինչ պետք ա ու մոտիկացա կասսային: Ինձնից առաջ երկու հոգի կային կանգնած:

Կասսայի մոտ ծեր տատիկ էր կանգնած: Էնքան էլ բարի դեմք ուներ, ոնց որ հեքիաթների միջի տատիկներից լիներ: Դողդողացող ձեռք ով կոպեկներն էր հաշվում: Վերցրածն ընդամենը մի հատ հաց էր, մի հատ բուլկի ու մի տուփ կաթ: Պարզվեց, որ տատիկի մոտ 10 դր ամ չի հերիքում ու տատիկը չի կողմնորոշվում, թե որ ապրանքը չվերցնի:

Բուլկին մի կողմ դրեց ու ասեց, էս չեմ վերցնի:Գիտե՞ք ինչի վրա զարմացա, էդ 10 դրամը էդքան մեծ փողա՞, որ խանութում տարեց կնո ջը չեն կարող զիջել: Կանգնածներից ոչ մեկը չփորձեց օգնել: Տատիկը վերցրեց հացն ու կաթը ու պատրաստվում էր դուրս գալ: Հետևից ձայն տվեցի: Վճարեցի բուլկիի համար: Ու բուլկին տվեցի տատիկին:

Խանութից իրար հետ դուրս եկանք, էդ տատին ինձ էնքան օրհնեց: Մոտս 5000 դրամ կար, տվեցի ու ասեցի. Տատ ջան, մտի խանութ, ինչ ուզում եք քո համար առ: Տեսնեիք էդ տատիկի ուրախությունը, ամաչելով վերցրեց: Մենք բոլորս էլ մեծանալու ենք և չգիտենք, թե օր ծերության մենք ինչ վիճակում կլինենք: Մեծերը մեր օգնության կարիքն ունեն ու կապ չունի մեր տատիկն ու պապիկն են, թե ուրիշի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS