Բաղադրությունը`
Խմորի համար
4ձու, 3 ձվի սպիտակուց, 200 գրամ շաքարավազ, 400 գրամ մածուն
1,5 թեյի գդալ սոդա , 5 թեյի գդալ կակաո, 50 գրամ բուսայուղ, 2,5 բաժակ ալյուր
Կրեմի համար
3 ձվի դեղնուց, 250 գրամ կարագ
1,5 բաժակ կաթ, 1,5 բաժակ շաքարավազ
1,5 ճաշի գդալ ալյուր, 1 պտղունց վանիլին
Գլազուրի համար
100 գրամ մաքուր շոկոլադ
1 ճ/գ կակաո
կես բաժակ կաթ
50 գրամ կարագ
Պատրաստման եղանակը`
1. Հարեք 4 Ձվերը 1բաժակ շաքարավազի հետ , մածունի մեջ լցրեք սոդան` ավելացնելով մասսային, հետո ավելացրեք նաև կակաոն, բուսայուղը: Այնուհետև կրեմի համար նախատեսված 3 ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից ու մի կողմ դրեք, իսկ սպիտակուցները 0,5 բաժակ շաքարավազով պատրասենք պինդ բեզե ու քիչ-քիչ խառնեք խմորին, ապա ավելացրեք ալյուրը:
2. Ձեթեք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցրեք այդ տարայի մեջ: Թխեք նախապես տաքացրած 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե:
3. Կրեմի համար շաքարավազն ու դեղնուցները լավ հարեք, ավելացրեք ալյուրը, նորից հարեք, այնուհետև ավելացրեք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցրեք հաստ հատակով կաթսայի մեջ և ցածր կրակի վրա դրեք:
Կրակին դրած ժամանակ անընդհատ խառնեք, մինչև եռա, երբ սկսի պնդանալ եռալ, այդ ժամանակ հեռացրեք կրակից և թողեք սառչի:
4. Ամբողջ կրեմը հաստ շերտով քսեք սառած բիսկվիթի շերտի վրա և հարթացրեք կրեմը:
5. Գլազուրի համար կաթը լցրեք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացրեք կտրատած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաո և կարագ ապա լավ խառնեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք որոշ ժամանակ, մինչև սառչի:
6. Երբ մեր գլազուրը սառչի լցրեք հարթ և ուղիղ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածեք ողջ տորթի մակերևույթով մեկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն