Էսքան տարվա դասատու եմ, բայց հլը սենց դասարան, էս տեսակ աշակերտներ չեմ ունեցել․․․Հետաքրքիր ա, էս էրեխեքի ծնողները ուր են նայո՞ւմ։Ես տասը տարուց ավելա մանկավարժ եմ, դպրոցում դաս եմ տալիս, բայց հլը սենց բան չէի տեսել: Էս ոնցա սերունդը փոխվել, էս ինչ սերունդա մեծանում, առաջ տենց չէր,
առաջ գոնե հարգում էին ուսուցչին, գոնե որ մի բան ասում էիր, պատասխան չէին տալիս, կամ էլ որ դժգոհում էին, նորմալ ձևով էին խոսում, բա հիմա:Տղաների մասին չեմ խոսում, էն աստիճանիա, որ նույնիսկ ուրախանում եմ, որ դասին են ներկա լինում, ամբողջ օրը դպրոցի բակում թեմաներ են բարձրացնում, պարապության են մատնում իրանց ժամանակը, դե էլ ծխելու մասին չեմ խոսում:
Իսկ աղջիկները, վայ էդ աղջիկները, հեր էլ ունեն, մեր էլ ունեն, բայց իրանց նենց են պահում:Եղունգները լաքապատել, մազերը չգիտեմ ինչ գույներով ներկել, կարճ շորտերով դասի գալ, ուսուցչին պատասխան տալ մի բան ես ասում, ասում են դու իմ ծնողը չես, որ բան ասես, ու այո, հասարակ
Դուք-ը չեն օգտագործում, ինձ հետ դու ով են խոսում, ծնողին էլ որ բան ես ասում, ասումա ուրեմն սխալ ես աշակերտի հետ խոսում, դե էլ ինչ կարամ ասեմ