Էս դեմքը հիշեք ու զգուշացեք…

Զբոսավար Զառա Օրբելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան Էջմիածնում այս անձնավորությունը փորձեց իմ տուրիստի դրամապանակը գողանալ։

Մենակ չէր, հետը մի «օգնական» էլ կար, չհասցրեցի նրան նկարել։
Բարեբախտաբար, գողությունը չհաջողվեց, որովհետև տուրիստներս նկատեցին, բռնեցին ձեռքից գողության պահին։

Մինչև ես հասա, արդեն նրան բաց էին թողել, քանի որ հետներս փոքր երեխաներ կային, այդ քաշքշուկից վախեցան, սկսեցին լաց լինել։

Ամբողջ տարածքում մի ոստիկան չգտա։ Մինչև վազքով հասա գլխավոր մուտքի մոտ, տեղի պահակը զանգեց ոստիկանին, մինչև սպասեցինք եկավ, գողը արդեն ծլկել էր։

Բայց դե ես պնդեցի, որ անկախ ամեն ինչից, հաղորդում ենք տալու։

Անցավ ևս մի տաս րոպե, եկավ մեկ ուրիշ ոստիկան, մեզ ուղեկցեց բաժին։

Ոստիկանությունում միանգամից ասացին, որ տենց չի լինի, որ տուրիստը հաղորդում տա ու միանգամից գնա երկրից։

Ես արդեն պատրաստ էի նման պատասխանի, ասեցի որ լիազորագիր կգրեն իմ անունով, ես հանդես կգամ որպես տուժող։

Որ երկար-բարակ չպատմեմ, կարճ ասած, մեզ ամեն կերպ բացատրեցին, որ հաղորդում տալու գործընթացը բավականին երկար է, պետք ա նորից գնանք դեպքի վայր, տուժողը պիտի ցույց տա, թե ոնց ա ամեն ինչ տեղի ունեցել։ Հետո պիտի լրացվի դիմումը…

Ճաշի ժամն էր ու երեխաները սոված էին, մեզ էլ մեծ սիրով առաջարկեցին գնալ ճաշել, իսկ ճաշից հետո վերադառնալ ոստիկանություն։

Դե, ճաշից հետո էլ տուրիստս ասեց, որ արդեն հասկացավ, որ հաղորդում տալը մի ժամվա բան չի, ինքն էլ հոգնած ա ու ուզում ա տուռը շարունակի։

Չէի ուզենա ինչ-որ մեկին մեղադրել, գուցե օրենքի բացն ա, բայց ախր մտածելու տեղիք ա տալիս ոստիկանության նման պահվածքը։ Իսկ այն փաստը, որ տաճարում ոստիկան չկար, բացատրեցին նրանով, որ այլ վայրում էին հերթապահությունը իրականացնում, ահազանգ էին ստացել։

Մի խոսքով’ զգույշ եղեք, սրա դեմքն էլ հիշեք ու ոնց տեսնում եմ, հույսներս պիտի դնենք միայն մեր զգոնության վրա։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS