«Էս ինչ ատելություն ու մանթոյա… վառում եք ձեզ…»
Գայանե Փայտյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ազգի ու երկրի համար կենսական ու լրջագույն անելիքներից է խոսում, լիքը հանրապետականներ ԱԺ դահլիճում նստած զրուցում ու ծիծաղում են, ծիտիկներ են նկարում։ Էս ինչ ատելություն ու մանթոյա… վառում եք ձեզ…»:
Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժաման օրերին Գայանե Փայտյանը, ով Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին է,
վերջինիս դիպլոմի աղմուկ հանած պատմության առիթով նույնպես արձագանքեց և ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հիշեց տարիներ առաջ տեղի ունեցածը: