Էրդпղանը Նшխիջ եվшնի շпւրջ քննшր կпւմների նպш տшկпվ կմեկնի Ադրբե ջшն

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Այս մա-սին հայտնում է Ermenihaber.am-ը։Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի Հան-րապետության դեմ հարձակմամբ սկիզբ առած պատերազմի ավարտից հետո սա Էրդողանի առաջին այցն է լինելու Ադրբեջան։

Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ այցի հիմնական օրակարգը Նախիջե-վանի հետ կապված խնդիրներն են լինելու։Բացի այդ, Բաքվի Ազատության հրապարակում տեղի է ունենալու ռազմական շքերթ, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը։

Նախիջևանի տարածքով, Հայաստանի հարավով անցնող Մեղրիի ճանապարհով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ հաստատելու հետ կապված գործընթացների վերաբերյալ քննարկումները կազմելու են Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական օրակարգը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS