Ցավացող ոսկորներն ու հոդերը հաճախակի հանգեցնում են քրոնիկ բորբոքային պրոցեսների զարգացման կամ մի շարք այլ լուրջ հիվանդությունների:Ցավացող հոդերն ու ոսկորները, կարող են առաջանալ արթրիտի, հոդա-տապի, օստեոարթրոզի ու մի քանի աուտոիմուն հիվանդությունների հետևանքով:Այն կարող է նաև քրոնիկ բորբոքման ու վնասվածքի հետևանք լինել:
Այս բաղադրատոմսը իր մեջ ներառում է բաղադրիչներ, որոնք հագեցած են հատուկ բուժիչ հատկություններով: Կոճապղպեղն ունի հզոր բնական հակաբորբոքային հատկություններ, որը իր հերթին ամրացնում է օրգանիզմն ու հանդես է գալիս որպես շատ հիվանդությունների բուժման կանխարգելիչ միջոց: Գազարն ու բանջարեղենը ևս հարուստ են վիտամիններով ու ոսկորները ամրացնող մի շարք օգտակար նյութերով:
Բաղադրիչները՝
• 5- 6 հատ գազար
• 1/2 թ/գ սև պղպեղ
• 2 սմ կոճապղպեղի թարմ ամրատ
• 1 սմ քրքումի արմատ (կամ 1/2 թ/գ քրքումի փոշի)
Պատրաստման եղանակը՝
1. Քերեք կոճապղպեղը, գազարն ու քրքումը
2. Ավելացրեք բոլոր բաղադրիչները հարիչի կամ հյութաքամիչի մեջ
3. Խառնեք այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված
Բուժումը
Օրական 3 անգամ` նախաճաշից, ճաշից ու ընթրիքից կես ժամ առաջ, խմեք 50-60 մլ:
Զգուշացում.
Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոց-ներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: