Մենք լվացարանը շատ հաճախ ենք օգտագործում։ Դրա վրա մնում են ատամի մածուկ, օճառ, կեղտ և ման-րէներ։ Ժամանակի ընթացքում լվացարանը սկսում է ստանալ մուգ գույն և ինչպես գիտենք անորակ ջուրը նույնպես հետքեր է թողնում։
Շատ կարևոր է մանրակրկիտ լվանալ դրա ամբողջ մակերեսը։ Մաքուրությունը ընտանիքի բոլոր անդամների առողջության գրավականն է։Ինչպե՞ս հեռացնել մուգ հետքերը և կեղտը լվացարանից, որպեսզի արդյունքը Ձեզ ուրախացնի,բայց գործընթացն ինքնին տանջող չլինի։

Մենք Ձեզ հետ կկիսվենք մի արդյունավետ, պարզ և էժան մեթոդով։Դուք կարող եք լոգարանի լվացարանը լվանալ արագ և առանց քիմիական նյութերի՝ չվնասելով մակերևույթը։
Ձեզ անհրաժեշտ է.
1․ Կես բաժակ սննդի սոդա,
2․ Կես բաժակ սպիտակ կամ խնձորի քացախ,
3․ Սպունգ կամ որևէ մաքրող կտոր։
Օգտագործումը.
Հեռացրեք բոլոր առարկաները, որպեսզի դրանք չխանգարեն Ձեզ լվացարանի մաքրման ընթացքում։ Հագեք պաշտպանիչ ձեռնոցներ։
Ամեն ինչ ջրով թրջեք, մաքրեք լվացարանի և ծորակի մակերեսը։

Լցրեք սոդան խոնավ մակերևույթի վրա: Համաչափ տարածեք սպունգով կամ կտորով։
Լցրեք քացախը լվացարանի ամբողջ սոդաով ծածկված մակերևույթի վրա։ Կհայտնվի փրփուր։
Թողեք այն մի որոշ ժամանակ, որպեսզի այն ներծծվի։
Ապա անձեռոցիկով լվացեք լվացարանը և ծորակը։
Վերջում լվացեք մաքուր ջրով։
Պատրաստ է. 10 րոպե, և Ձեր լվացարանը կփայլի այնպես, ինչպես նոր գնվածը։
