Նորապսակներն ամուսնացել էին ընդամենը 2 շաբաթ առաջ։ Ամուսինը, չնայած, որ սիրահարված էր և տար-ված կնոջով, միևնույնն է, երազում էր ընկերների հետ հանդիպման մասին։ Նա ասաց կնոջը․
-Սիրելիս, շուտով կվերադառնամ։ Գնում եմ բառ, ընկերերիս հետ գարեջուր խմելու։
Կինը բացեց սառնարանը և ցույց տվեց 25 շիշ գարեջուր՝ բոլորը տարբեր տեսակի։Ամուսինը չգիտեր՝ ինչ անել, և միակ բանը, որ մտքով անցավ, սա էր․
-Դե եսիմ․․․ գիտես, բառում սառը բաժակներով են գարեջուր մատուցում․․․
Նա չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ կինն ընդհատեց՝ ասելով․
-Սառեցրած բաժակներ ես ուզում, սիրելիս, ահա քեզ։
Նա սառցարանից հանեց գարեջրի մեծ բաժակ, որն այնքան սառն էր, որ սառը գոլորշի էր երևում։Արդեն գու-նատված ամուսինն ասաց․
-Հա, սիրելիս, բայց բառում այնպիսի խորտիկներ կան, որ իսկապես համեղ են․․․ Ես շուտով կգամ, խոստանում եմ․․․Լա՞վ։
-Ուրեմն խորտիկ ես ուզում։
Կինը բացեց ջեռոցը և 5 տեսակի խորտիկներ հանեց․ հավի թևիկներ, սունկ, սիսեռ, խոզապուխտ, պանիր․․․
-Գիտես, սիրելիս, բառում կարելի է առանց մտածելու խոսել, գոռալ, հայհոյել, վատ բառեր ասել․․․
-Հաա, վատ բառեր ես ուզում։ Դե ուրեմն լսիր ինձ, ստոր արարած, հենց հիմա վեր ես ընկնում տեղդ, խելոք բա-ցում ռեխդ ու լակում ես գարեջուրը, զխտկում ես անիծյալ խորտիկները ու չես մոռանում նրա մասին, որ դու հիմա ամուսնացած ես, ու ոչ մի տեղ էլ չես գնալու։
Հասկացա՞ր․․․