Ես և ընկերներս հաճախ ենք սիրում «կոկորդը տաքացնել» և ստացվում է, որ մեկ բաժակին հաջորդում է մյուսը, հետո էլի, հետո դատարկվում են շշեր ու մենք հենց այդպիսի վիճակում նստում ենք ղեկին ու ուշ ժամին մեծ արագության տակ սլանում ենք տուն:
Վերջերս հանդիպեցի բանակային ընկերոջս, որի կյանքում մեծ դժբախտություն էր եղել: Նրա 29- ամյա կինը և երեք երեխաները ավտովթարի զոհ էին դարձել: Ես նրան հազիվ ճանաչեցի: Նա ամբողջովին ճերմակել էր ու ասես 20 տարով ծերացել էր: Ես սարսափեցի նրա պատմածից:
Նրա խոսքերով այդ ստահակը ալկոհոլի ազդեցության տակ մեծ արագությամբ սլանում էր ու չկարողանալով արգելակել բախվել էր ընկերոջս մեքենային ու վթարի հետևանքով նա կորցրել էր իր ընտանիքը: Նա պատմում էր, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ 3-ամյա որդու գլուխը կտրվել էր, կինը, որ հղիության 8-րդ ամսում էր, տեղում մահացել է, իսկ մեկամյա դուստրը ստացված վնասվածքներկց մահացել էր հիվանդանոցում:
Սեփական երեխայի և սիրած կնոջ կորուստը կյանքում ամենադաժան ու սարսափելի բանն է, որ կարող է կատարվել մարդու կյանքում: Ես խիստ հուզված գնացի տուն: Ու հաստատ որոշեցի, որ այլևս երբեք հարբած վիճակում չեմ նստի մեքենայի ղեկին, որպեսզի մի չարաբաստիկ օր ես էլ դժբախտության պատճառ չդառնամ:
Ես երբեք չեմ մոռանա ընկերոջս տխուր աչքերը: