Ընկերուհիս երկու երեխաներին մեծացնում էր ընդհամենը 40 000 դրամ եկամուտով… բայց ես նրան չեմ խղճում

Ես 35 տարեկան եմ և հասցրել եմ կյանքիս մասին շատ լավ հետևություն անել. ոչ ոք երբեք քեզ չի օգնի: Միայն դու ինքդ կարող ես լուծել քո հարցերը և հաղթահարել բոլոր դժվարությունները: Մինչև ինքդ պատրաստ չլինես պայքարել, դու այդպես էլ կմնաս խնդիրների մեջ՝ ավելի շատ սուզվելով դրանց մեջ:

Ընկերուհիս՝ Մարիամը, միայնակ մայր է: Ունի երկու երեխա՝ 5 տարեկան աղջիկ և 3 տարեկան տղա: Ամուսինը հեռացել է ընտանիքից, երևի հոգնել էր հանրակացարանի սենյակում՝ երկու երեխաների և կնոջ հետ ապրելուց: Չնայած նա մինչ այդ էլ օրինակելի հայր և ամուսին չի եղել:

Մարիամը նախկին ամուսնուց ալիմենտներ չի պահանջում: Ասաց, որ ինքը հպարտ է, և իրեն ոչ մեկից օգնություն պետք չէ:

Մարիամին օգնում է պետությունը, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ 40 000 դրամով հնարավոր չէ պատշաճ կերպով մեծացնել երկու երեխաների:

Մարիամի մայրն ապրում է գյուղում: Դստերը կանչում է իր մոտ, նա այնտեղ 3 սենյականոց մեծ սեփական տուն ունի, իսկ ընկերուհուս այդ տարբերակն էլ դուր չի գալիս:

Չկարծեք, թե քննադատում եմ նրան, բայց համաձայնեք, որ Մարիամն ինքն է մեղավոր, որ ամեն ինչ այսպես է ստացվել:

Երկու երեխաներն էլ հաճախում են մանկապարտեզ, բայց ընկերուհիս չի աշխատում, որովեհտև երեխաները հաճախ հիվանդանում են,  և ոչ բոլոր աշխատավայրերում է շաբաթ օրը հանգստյան օր: Բացի այդ մեր երկրում «աշխատանք չկա»: Դա ընկերուհուս սիրելի արտահայտությունն է:

Նախկին ամուսինը գրանցված աշխատող է, Մարիամը կարող է ալիմենտներ պահանջել, բայց չգիտես ինչու, նա մինչև հիմա չի զբաղվել այդ հարցով:

Բացի այդ, Մարիամը կարող էր ապրել իր հայրական տանը, երեխաներին տանել մանկապարտեզ, իսկ ինքը դուրս գալ աշխատանքի: Իսկ հարկ եղած դեպքում մայրը կօգներ երեխաների հետ կապված հարցերում:

Բայց ոչ…խեղճ երեխաները շարունակում են մնալ այդ մի սենյակում,իսկ Մարիամն էլ երեխաների տանը չեղած ժամանակ ուղղակի պառկում և ոչ մի բանով չի զբաղվում:

Ինչի համար պատմեցի այս ամենը…պարզապես երբ հաջորդ անգամ ասեք, որ ամեն ինչ վատ է, նայեք ձեր շուրջը. գուցե դուք ինքներդ էլ փորել այդ փոսը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS