Ընկերուհիս զանգեց ինձ ու մի տարիօրինակ բան առաջարկեց․ Սկզբում մտածեցի, կատակում է, բայց․․․
Չնայած նրան, որ տարիքով այնքան էլ փոքր չեմ, շատ մարդ կանց եմ հանդ իպել, միևնույնն է, երբեմն զարմա-նում եմ ոմանց անմիջա կանությունից: Պատահում է, որ նույնիսկ նախան ձում եմ նրանց, քանի որ ես այդպես չեմ կարողանում:
Մի ընկերուհի ունեմ, ում հետ ծանո թացել եմ ծննդա տանը: Միասին նույն պալատում էինք պառկած: Հիմա իմ աղջիկն ու նրա որդին 5 տարե կան են: Ես չեմ կարող նրան մտերիմ ընկերուհի անվանել, ավելի շատ՝ ծանոթ: Հանդի պում ենք մի քանի ամիսը մեկ, երբեմն շփվում համա ցանցով:
Անցյալ շաբաթ գրել էր, որ ուզում է մեզ հյուր գալ, ես էլ պատասխանեցի, որ պատրաստվում ենք մի քանի օրով գնալ ամառանոց, քանի որ ես ու ամուսինս վերջապես 1 շաբաթով արձակուրդ ենք վերցրել:Ու որքան մեծ էր զարմանքս, երբ նա առաջարկեց միասին գնալ: Այսինքն նա իր ամուսնու ու որդու հետ, նաև մեր ընտանիքը: Սկզբում կարծեցի՝ թե կատակում է, բայց պարզվեց, որ ոչ:
Ընկերուհիս սկսեց պատմել, թե ինչպես են հոգնել քաղաքի աղմուկից ու հոգսերից,իսկ այս տարի իրենց չեն կա-րող իսկական հան գիստ թույլ տալ: Եթե լիներ քույրս կամ շատ մոտ մարդ, հավա նաբար չէի մերժի, բայց ամու-սինս նրանց նույնիսկ չի ճանաչում, ես էլ 3-4 անգամ եմ տեսել նրա ամուսնուն, երբ գալիս էր կնոջ հետևից: Ի՞նչ անենք մենք 1 շաբաթ նրանց հետ՝ մի տանիքի տակ:
Բացի այդ, ամուսնուս էլ դա դուր չէր գա. այդքան աշխա-տելուց հետո պիտի մի քանի օր հանգստանա, իսկ ես հրավիրում եմ կողմ նակի մարդկանց…Բացի այդ, սկեսուրս նույ նպես պիտի գա, իսկ նա այնքան էլ չի սիրում աղմկոտ հավաքույթներ: Մոտավորապես այսպես բացատրեցի ընկերուհուս, իսկ նա պատասխանեց.
-Պարզ է:
Դրանից հետո ոչ գրել է, ոչ էլ զանգել: Իսկ ո՞վ է մեղավոր, որ նա նման հույս էր կապել մեզ հետ: