Ընկերուհիս հապրատանում էր ասելով,որ ամուսնացել է հարուստ տղամարդու հետ, իսկ ես․․․Օրեր առաջ նրան տեսա բանջարեղենի շուկայում․ Պարզվեց, կարտոֆիլ է վաճառում։Իմ հարևանուհի Լուսինեն երազում էր հա-րուստ ամուսին գտնել և ազատվել աղքատությունից, որն իրեն շրջապատում էր: Նրա ծնողները հարբեցող էին, նա այդպես էլ կրթություն չստացավ և աշխատում էր, որտեղ պատահի:
Թե ինչպես նրան հաջողվեց հարուստ երկրպագու գտնել, ես չգիտեմ: Բայց տղամարդը շատ սոլիդ էր, թանկար-ժեք մեքենա էր վարում, բայց բավականին մեծ էր տարիքով, մոտ 50-60 տարեկան: Երկու ամսում Լուսինեն կեր-պարանափոխվեց, թանկարժեք հեռախոս ունեցավ, իսկ հետո էլ տեղափոխվեց ընկերոջ տուն:
Դրանից հետո մեր թաղամասում հազվադեպ էր երևում: Ժամանակ առ ժամանակ այցելում էր ծնողներին, նը-րանց տոպրակներով սնունդ էր բերում, վճարում կոմունալները: Հետո դուստր ունեցավ և սկսեց ավելի քիչ գալ այստեղ, ավելի կարևոր գործեր ուներ:
Այդպես ապրեց մոտ երկու տարի: Իսկ վերջերս էլ գնացել էի շուկա, և առևտրականների միջև հանդիպեցի Լու-սինեին: Ես ուղղակի շ ոկի մեջ էի, նախկին խնամված կնոջից հետք էլ չէր մնացել: Նա կտրուկ ծերացել և գիրա-ցել էր: Սկսեցինք խոսել և ես հարցրեցի իրեն, թե ինչպես է հասել նման կյանքի:
Պարզվեց, որ ամուսինը սկսել էր խ մել, երբեմն էլ ձեռք էր բարձրացնում իր վրա: Իսկ հետո էլ դուրս է հանել տա-նից Լուսինեին՝ երեխայի հետ: Ալիմենտներ գրեթե չի վճարում, դատարանից թաքնվում է:Անելանելի վիճակում հայտնվելով՝ Լուսինեն սկսել է շուկայում առևտրով զբաղվել, մի այլ տեղում հավաքարար է աշխատում, որպիսի կարողանա պահել երեխային:
Ահա այդպես եղավ. ընկավ թվացյալ հարստության ետևից և մնաց ձեռնունայն: Իսկ ամուսինն այդպես էլ մնաց, ինչպիսին որ առաջ էր: Առաջվա պես ուներ մի քանի բնակարան, մեքենա և սեփական առանձնատուն: