Ընկերուհիս մի հրաշք բալիկ էր ունեցել. Մի քանի օր անց ամուսինը եկավ ծննդատուն տարօրինակ խնդրանքով…Ընկերուհիս մի հրա շք բալիկ լույս աշխարհ բերեց, ծանր ծննաբերություն ունեցավ, նա պառկած էր հիվանդա-սենյակում, անօգնական, հիվ անդանոցում կարանտին էր, ոչ ոքի թույլ չէին տալիս ներս մտնել:
Նրան ես ուղեկցեցի հիվանդանոց, ամուսինը մեկ շաբաթ էր չէր բարեհաճում տուն գալ, ես գիտեի, որ նա սիրուհի ունի, սակայն ընկեր ուհուս ոչինչ չէի ասում: Ընկերուհիս մանկատան երեխա է, նա ծնողներ չունի, ամուսնու մայրն էլ նրան չէր ընդունում և հետն ընդհանր ապես առնչություն չուներ:
Նրա միակ հարազատը ես էի: Երբ ես գնացի նրա տուն, տեսա, որ տանը ուտելու ոչինչ չուներ, ինքն վէլ վատ վիճակում էր: Զանգահար եցի ամուսնուն, սակայն նա շատ կոպիտ պատասխանեց, որ չխառնվեմ իրենց ընտանեկան գործերին.
«Սիրտդ ցավում է, ապահովիր նրան»:
Երրորդ օրը երբ գնացի հիվանանոց, ես ամեն օր գնում էի, մթերք էի տարել, խնդրեցի աշխատողին վեր բարձրացնել, և երբ ուզում էի գնալ, հանկարծ լսեցի ընկերուհուս ամուսնու ձայնը.
-Լսիր, Լուսկա, ինչպես ես, չես պատկերացնի ինչ զբաղված եմ, չեմ հասցնում քեզ մոտ գալ, լա՞վ ես զգում:
-Լավ եմ, շատ լավ եմ, -հեգնեց կինը:
-Լսիր, քեզ մոտ մի քիչ ուտելու բան կգտնվի ինձ համար, ես փող չունեմ, չեմ կարողանում մթերք գնել, եթե քեզ մոտ գումար կա, մի քիչ էլ գումար ուղարկիր:
Ես հազիվ զսպեցի նրան ապտակելու ցանկությունս ու զայրացած հեռացա:Ամենացավալին այն էր,որ գիտեի, որ ընկերուհիս կապա հովի մթերքով նրան , նրան, ով ոչ մի վայրկյան չէր մտահոգվում կնոջ համար: