Ես սիրող կին եմ, երկու հրաշալի տղաների մայր, ամեն ինչ հեքիաթի մեջ է: Թվում է, թե ուրախ եմ, բայց ո՜չ։ Ես ամբողջ կյանքում պայքարում եմ իմ խանդի դեմ։ Աչքերիս առաջ, ամուսնալուծված ընկերներիս օրինակն է, ո-րոնց փոխել էին ավելի երիտասարդ, կամ պարզապես այլ կանանց համար:Ես երբեք չէի ցանկացել լինել նրանց տեղում:
Միշտ հավատում էի, որ իմ կյանքում դավաճանություն չի լինի, ես փորձում էի ուշադրություն չդարձնել ընկեր-ներիս խոսակցություններին, քանի որ նրանք ասում էին, որ բոլոր տղամարդիկ էլ նույնն են: Մենք աղջիկներով սիրում ենք գնալ խանութներ, զբոսանքի, որից հետո` սուրճ խմելու։ Մի անգամ, ինչպես միշտ, ես եկել էի հան-դիպման աղջիկների հետ:
Մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք, գնացինք շատ հետաքրքիր տեղեր, գնումներ կատարեցինք, և ես պատահմամբ նկատեցի ամուսնուս մեքենան` ավտոկանգառում …
֊ Ի՞նչ է նա անում այստեղ, այս ժամին: Նա այս պահին պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում:
Մենք օրվա ընթացքում շատ հաճախ ենք զանգահարում միմյանց, հետաքրքրվում մեկս մյուսիս գործերով, բայց այս անգամ նա չէր ասել որ ուրիշ տեղ ուներ գնալու։Չգիտես ինչու ես անմիջապես մտածեցի, որ ամուսինս դա-վաճանում է ինձ, նստած է սրճարանում մի գեղեցիկ աղջկա հետ և լավ ժամանակ է անցկացնում։ Դա սարսա-փելի էր, մարմինս միանգամից փշաքաղվեց վախից։
Մի քանի անգամ զանգեցի ամուսնուս, իսկ նա չէր պատասխանում։ Վե՜րջ, մտածեցի ես, վերջ մեր ամուսնութ-յանը, նայում էի ամուսնուս ավտոմեքենային և օտարության էի զգում։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ անցավ, բայց հանկարծ տեսա իմ սիրելիին։
Նա նկատեց ինձ, մոտեցավ և հարցրեց, թե ինչպես է անցել իմ օրը, իսկ ես չէի կարողանում հավատալ, որ նա ոչ մի վատ բան չի արել։ Որոշ ժամանակ անց ամուսինս էլ որոշեց հետևել ինձ, իսկ ես ամեն ինչ միանգամից նկա-տեցի, նա ասաց, որ ես շատ եմ սառել նրա նկատմամբ, և որ մենք շատ ենք հեռացել միմյանցից։
Ես էլ նրան ասացի իմ անհանգստությունների մասին, չնայած նրան, որ մենք շատ քիչ ենք խոսում մեր հարա-բերություններից, բայց դա շատ սխալ է, քանի որ այն պետք է փայփայել։ Եթե վատ մտքերը պահեք Ձեր ներ-սում, ժամանակի ընթացքում անգամ չեք նկատի, թե ինչպես Ձեր սիրելին դարձավ չսիրելի։
Պահպանեք Ձեր հարաբերությունները և գնահատեք այն, ինչ ունեք։ Իսկ ամուսինս այդ օրը ինձ չէր դավաճա-նել, այլ մոտակա ոսկերչական խանութ էր այցելել ինձ ծննդյանս օրվան նվեր գնելու համար։