Ընկերս ամեն շաբաթ գնում էր հոր գերեզմանին, ում կորցրել է դեռևս 16 տարեկանում․․․ բոլորս տպավորված էինք, սակայն երբ իմացանք ճշմարտությունը․․․

Մի քանի տարի առաջ մեր գրասենյակ նոր աշխատող ընդունվեց, 25 տարեկան երիտասարդ։ Ես 28 էի, ընդ-հանուր շատ բան ունեինք, նույն աշխարհայացքը։ Շաբաթական մի անգամ նա գնում էր հոր գերեզմանին, ում կորցրել է 16 տարեկանում։Բոլոր ընկերները տպավորված էին,թե նա որքան է սիրել և շարունակում սիրել հորը։

Ընկերս միշտ ասում էր, որ ուզում է նմանվել հորը, փոխվել ու ավելի լավը դառնալ․․․ և դա ստացվում էր իր մոտ։ Ժամանակի ընթացքում ընկերս կարողացավ սեփական բիզնեսը կառուցել, տուն գնել։

Անկեղծ կարող եմ ասել, որ նա արժանի պոտենցիալ փեսացու էր․ ուներ լավ աշխատանք, առողջ ապրելակերպ էր վարում, կարգապահ ու արժանապատիվ մարդ էր։ Թեկնածուներ շատ կային, բայց նա երկար ժամանակ մի-այնակ էր մնում։

Մի օր ընկերս ասաց, որ մի հիանալի աղջկա հետ է ծանոթացել։ Երջանկությունից փայլում էր։Մենք ուրախ էինք նրա համար։Ընկերս մեզ հետ էլ ծանոթացրեց իր ապագա կնոջը․ լավ աղջիկ էր, խելացի, գեղեցիկ, բայց․․․ նա 2 տարեկան երեխա ուներ։

Մի օր ընկերական հավաքույթի ժամանակ անկեղծացանք և ասացինք մեր ընկերոջը, որ այդքան ազատ աղջիկ-ներ կան,ինչի՞ համար է նա ընտրել նման անցյալով աղջկա, այն էլ՝ միայնակ մոր։Ընկերս լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց․

—Ես գնում եմ հորս գերեզմանին, արդեն 10 տարուց ավել։ Նա իմ լավագույն ընկերն էր, ճիշտ մարդու իմ օրի-նակը։ Ես ուզում եմ նրան նմանվել։ Հայրս ամուսնացել է մորս հետ, երբ ես 5 տարեկան էի։ Այսքան տարի անց բացի նրանից ուրիշ հոր չեմ ուզում ճանաչել։ Նա է իմ հայրը, իսկ կենսաբանական հորս անունն էլ չեմ հիշում․․․

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS