Ես ունեի ընկեր, ում հետ մտերիմ ենք եղել գրեթե ամբողջ կյանքում: Առաջին դասարանից անբաժան էինք: Սկզ-բում միասին խաղում էինք և սովորում, իսկ հետո էլ նույն համալսարանն ընդունվեցինք:Գոռի հայրը շուտ մա-հացավ, և ընկերս ստիպված եղավ փոխվել հեռակա ուսուցման, բայց դա չազդեց մեր շփման վրա: Մենք էլի հա-ճախ էինք հանդիպում և զանգում միմյանց:
Հետո ես ծանոթացա Մարիի հետ: Նա այնքան յուրահատուկ էր և տարբերվող: Մենք սկսեցինք հանդիպել: Ար-դեն ամբողջ ժամանակս նվիրում էի սիրելիիս, ընկերոջս գրեթե չէի տեսնում:Գոռը ըմբռնումով մոտեցավ, սա-կայն ժամանակի ընթացքում սկսեց մատնացույց անել Մարիի թերությունները: Սկզբում ասում էր, իբր Մարին ավելորդ քաշ ունի:
Երբ Գոռի հետ Մարիի տուն հյուր գնացինք, հաջորդ օրը զանգեց և ասաց, որ ընկերուհիս բացարձակ չի կարո-ղանում պատրաստել, իսկ տունն էլ մաքուր չէ:Գիտեք, հիմա եմ հասկանում, որ սխալ էի, բայց այդ ժամանակ ընկերոջս ասածներն ազդում էին ինձ վրա: Ես ինքս էլ սկսեցի նկատել Մարիի թերությունները, հատկապես այն ժամանակ, երբ նա սկսեց պնդել, որ մեր հարաբերություններն օրինականացնելու ժամանակն է:
Ես ուղղակի փախա…Մի քանի օր չէի զանգում նրան, իսկ հետո էլ հաղորդագրություն ուղարկեցի, որ այլևս չեմ կարող նրա հետ լինել:Այս ամենի մասին, բնականաբար, տեղյակ էր Գոռը:Մի ամիս անց զգացի, որ ընկերս հեռ-վացել է, ինձ հետ քիչ ժամանակ է անցկացնում, միշտ ինչ-որ անհասկանալի գործեր ունի: Իսկ երեկ նա ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ…Մարիի հետ…
Ընկերոջիցս բացատրություն պահանջեցի, իսկ նա էլ ասաց, որ նախկինում չէր նկատում, թե որքան լավն է Մարին: Գոռը ինձ հրավիրեց իր հարսանիքին…Ահա այսպիսի դավաճանություն…Արդյունքում զրկվեցի և իմ սիրած աղջկանից, և մտերիմ ընկերոջիցս…