Գրեթե անմիջապես հարսանիքց հետո մենք որոշեցինք երեխա ունենալ: Ամուսինս լավ աշխատանք ուներ, բնակարանը մինչև հարսանիքն էր գնել: Սակայն անցավ 4 տարի, բայց մենք այդպես էլ չկարողացանք փոքրիկ ունենալ:
Այդ ժամանակ սկսեցի վճարովի հիվանդանոցներում հետազոտություններ անցնել: Բժիշկը ստուգեց իմ հետազոտությունների արդյունքները և անչափ ուրախալի լուր հայտնեց.
-Դուք լիովին առողջ եք: Թող ձեր ամուսինը նույնպես գա՝ ստուգումներ անցնելու: Ամուսնուս ամեն ինչ պատմեցի, և նա հաջորդ օրը գնաց հիվանդանոց: Սակայն ընթացքում զանգերիս չէր պատասխանում, իսկ տուն վերադարձավ շատ ուշ ժամի:
Ամուսինս կոտրված էր: Բժիշկն ասել էր, որ նա երբեք չի կարողանա երեխա ունենալ: Նրան առաջարկել էին արհեստական բեղմնավորման տարբերակը, բայց ամուսինս դեմ էր եղել: Ես չգիտեի ինչ անել, ուղղակի արտասվում էի…
Գիշերն ինձ մի միտք այցելեց. ինչ կլինի, եթե երեխա որդեգրենք: Առավոտյան ասացի ամուսնուս, իսկ նա ասաց, որ պետք է մտածել այդ հարցի շուրջ:
Որպիսի թաքցնենք որդեգրումը, մենք արձակուրդ վերցրեցինք և գրեթե կես տարով հեռացանք մեր քաղաքից: Ես սկսեցի հավաքել որդեգրման համար բոլոր փաստաթղթերը: Մենք այնքան երջանիկ էինք, երբ ընդունեցին մեր թղթերը և դրական պատասխան տվեցին: Իսկ հետա ասացին, որ հենց ծննդատանը հրաժարվեն ինչ-որ երեխայից, կզանգեն և կտեղեկացնեն մեզ:
Վերջապես ստացանք երկար սպասված զանգը…գնացինք երեխային տեսնելու: Բուժքույրը բերեց մի երեխայի: Նա քաղցր քնած էր: Հետո ասաց, որ սպասենք, մի ուրիշ փոքրիկի էլ բերի, որ ընտրենք: Ես ասացի, որ հարկավոր չէ: Մենք հենց այդ երեխային էլ կվերցնենք:
Բուժքույրն ասաց, որ երեխան տղա է: Փոքրիկը անուշ ձգվեց և սկսեց թափահարել փոքրիկ թաթիկները: Ես գրկեցի նրան և ամուր սեղմեցի կրծքիս: Ես չեմ կարող նկարագրել այդ պահին տածած զգացմունքներս:
Մենք վերցրեցին երեխային, նրա անունը դրեցին Գոռ: Եվ արդեն լիարժեք ընտանիք կազմած՝ վերադարձանք մեր քաղաք: Բոլորն ուրախացել էին մեզ համար: Ես դեկրետ գնացի: Ինձ ամբողջությամբ նվիրեցի երեխային: Ես ու ամուսինս երջանիկ էինք Գոռով:
Մի օր էլ, հենց Ամանորից առաջ, ես հանկարծ ուշագնաց եղա: Երբ բժիշկը ստուգեց ինձ, ժպտալով ասաց. -Մի անհանգստացեք: Այդպես լինում է տոքսիկոզի ժամանակ: Այդ երեկո մենք վիճեցինք: Ամուսինս ինձ կասկածում էր դավաճանության մեջ: Ես երդվում էի, որ նման բան չեմ արել…
Վստահ լինելու համար, ամուսինս գնաց այն բժիշկի մոտ, ով իրեն ասել էր, որ չի կարողանա երեխա ունենալ: Զրույցի ընթացքում պատմել էր, որ մենք երեխա ենք որդեգրել: Ինչին բժիշկը պատասխանել էր.
-Այո, ձեր դեպքն առաջինը չէ: Նման հրաշք հաճախ լինում է այն ընտանիքներում, որտեղ երեխա են որդեգրում: Այժմ մենք արդեն նաև դուստր ունենք…և երջանիկ ենք մեր ստեղծած աշխարհում…