Նրանք տառապում են
Շատ են գրվել «թունավոր» հարաբերությունների ու դրանց հետեւանքների մասին: Սովորաբար այդ խնդիրները լուծվում են մեկ եղանակով՝ հեռանալ: Սակայն քիչ են այն հոդվածները, որտեղ քննարկվում ու բարձրաձայնվում է «թունավոր» ընտանիքներում ծնվածների պայքարը:
Ահա այն դժվարությունները, որոնց բախվում է նմանատիպ ընտանիքում ծնված երեխան՝ դրանք իր հետ տանելով հասուն կյանք:
- Ունենում են շփման դժվարություններ
Անհաջող ընտանիքներում մեծացած երեխաները հասկանում են, որ նման հարազատների հետ ավելի լավ է չշփվել: Դա նաեւ շարունակվում է հասուն կյանքում:
- Հաճախ են անհանգստանում
Դպրոցից վերադառնալիս երեխան մտածում է ոչ միայն տնային հանձնարարությունների մասին, այլեւ այն իրավիճակի, որին ականատես է լինելու տանը: Խոսքը ընտանեկան դրամայի մասին է: Վիճող ծնողներ, դժբախտ մայր, բարկացող հայր: Հետաայում նա սկսում է անհանգստանալ ամեն չնչին առիթից:
- Հաճախ մեղադրում են իրենց այն հարցերում, որոնց հետ նույնիսկ առնչություն չունեն
Անհաջող ընտանիքներում մեծացած երեխաներըդժվարությամբ են կարողանում հասկանալ սեփական զգացմունքները: Նրանք գուցե երբեմն պատժվել են մի բանի համար, ինչը չեն արել կամ նրանց տոնը խաթարվել է ընտանիքի անդամների սկանդալներով ու վեճերով: Այս ամենը բացասաբար է անդրադառնում երեխայի վրա, թույլ չի տալիս հասկանալ իրականությունն ու ստիպում է կասկածել իր զգացմունքներին:
- Տուժում են նրանց հետագա հարաբերությունները
Այն երեւույթները, որոնք եղել են երեխայի ընտանիքում, հետագայում օրինակ են դառնում անձնական հարաբերություններում: Եթե ծնողները շահագործում են իրար ու օգտագործում երեխային, ապա նման վարքագիծ երեխան կարող է դրսեւորել ոչ միայն անձնական կյանքում, այլեւ աշխատանքային ու ընկերական հարաբերություններում:
Հիշեք՝ դուք դուք եք: Իչպիսին էլ եղած լինի ձեր մանկությունը, ծնողների հարաբերությունները, դա չի նշանակում, որ դուք պետք է հետեւեք նրանց օրինակին: Դուք ինքներդ եք ընտրում ձեր ով լինելը: Գլխավորը ցանկությունն է:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: