Իմ «բախտը բերել է», և ես ծնվել եմ բազմազավակ ընտանիքում, հինգերորդ երեխան եմ։ Բնականաբար, մայրս այդ տարիքում էլ երեխաներ չէր ուզում․ համ մեծ էր տարիքով, բացի այդ պետք էր մյուս երեխաներին ոտքի կանգնեցնել։
Սակայն երբ մայրիկս իմացել էր հղիության մասին, արդեն ուշ էր, և նա չէր կարող ազատվել երեխայից։Ես ու-նեմ ավագ երկու քույր ու երկու եղբայր։ Ծնողներս պաշտում են նրանց, հատկապես որդիներին։ Նրանք գերա-զանց ավարտել են դպրոցը, բարձրագույն կրթություն ստացել, հիմա ունեն լավ աշխատանք։ Երկու եղբայրս մո-տավորապես միաժամանակ ամուսնացան, հիմա ունեն երեխաներ։
Ծնողներս խելագարվում են թոռների համար։Իմ ու ընտանիքի ավագ երեխաների տարիքային տարբերությունը մեծ է, 15-18 տարի։ Քույրերս ինձ միշտ բացահայտ ատում էին, քանի որ հաճախ ընկերուհիների հետ զբոսնելու փոխարեն նրանք ստիպված էին լինում ինձ հետ մնալ։ Նրանց համար կարծես բեռ լինեի։ Քույրերիս հետ երբեք հոգեպես մտերիմ չեմ եղել, և նրանցից ոչ մի աջակցություն չեմ ստացել։
Բոլորի համար ես ուղղակի խնդիր էի։ Ծնողներս երբեք չէին փորձում ուշադրություն դարձնել, թե ես ինչ տա-ղանդ ունեմ, ինչով եմ սիրում զբաղվել։ Կյանքս համաչափ ու ձանձրալի էր անցնում։ Ու մայրս մշտապես օրինակ էր բերում իր ավագ երեխաներին, ասում, որ սովորեմ նրանցից։
Դպրոցն ավարտելուց հետո ես քոլեջ ընդունվեցի։ Ավարտեցի կարուձևի կուրսեր, և շատ շուտ աշխատանք գը-տա ատելյեում։ Աշխատանքս շատ էի սիրում, հաճախորդների պակաս չունեի։ Դեռ սովորելու ընթացքում ես գը-նացի տնից, որ ոչ մեկին չխանգարեմ։
Սկզբում ապրում էի հանրակացարանում, հետո բնակարան վարձեցի։Ծանոթացա արժանապտիվ տղամարդու հետ, ամուսնացա։ Նա հասարակ, բարի մարդ էր, մենք որդի ունեցանք։ Մենք ստեղծել էինք մի աշխարհ, որտեղ ուրիշները տեղը չունեին։
Հետո ամեն ինչ ավարտվեց մի ակնթարթում։ Ամուսինս որդուս տանում էր դպրոց, երբ ավտոբուսը վթարի են-թարկվեց։ Ոչ ոք ողջ չմնաց․․․ Ու այդ ժամանակ հարազատներիցս ընդհանրապես աջակցություն չստացա․․․ ես մի ոտքով այն աշխարհում էի․․․ մի քանի տարի շարունակ բուժվում էի հոգեբույժի մոտ, որ կարողանամ շարու-նակել ապրել․․․
Ինձ դրա համար անհրաժեշտ եղավ 10 տարի։ Այդ ընթացքում կյանքից հեռացավ նաև հայրս, մայրս էլ այդ ամե-նի պատճառով ինսուլտ ստացավ և դարձավ անկողնային հիվանդ։ Նա մշտական խնամքի ու հոգատա-րության կարիք ուներ, սակայն նրա անթերի երեխաները չէին շտապում օգնել։ Ամեն մեկն ուներ իր գործերը, հոգսերը․․․
Մնացել էի միայն ես։ Իսկ ես ունեմ իմ կյանքը, չեմ պատրաստվում թողնել ամեն ինչ հանուն այն մարդկանց, ով-քեր ինձ երբեք ոչ մի հարցում հաշվի չեն առել ու չեն սիրել։ Եղբայրս ասաց, որ կարող եմ խնամել մորս, իսկ փո-խարենը մեր հայրական տունը կմնա ինձ, բայց ինձ դա պետք չէ, հանգուցյալ ամուսինս ինձ թողել է և տուն, և մեքենա։ Թող հիմա իրենք լուծեն բոլոր հարցերը, նրանց տեսնել չեմ ուզում․․․