Ընտանիքս պահել այլևս հնարավոր չէր․ Ամուսնուս հետ եկանք համաձայնության, որ պիտի բաժանվենք, բայց․․․Սկեսուրս թույլ չի տալիս, նա անգամ սպառնում է ինձ․ Սկեսուրիցս նման բան չէի սպասում

Ընտանիքս պահել այլևս հնարավոր չէր․ Ամուսնուս հետ եկանք համաձայնության,որ պիտի բաժանվենք, բայց․․․Սկեսուրս թույլ չի տալիս, նա անգամ սպառնում է ինձ։Ես ծնվել եմ փոքր քաղաքում:Դեռ մանուկ հասակում հաս-կանում էի, որ ուզում եմ փոխել կյանքս ու տեղափոխվել Երևան:Այդ պատճառով էլ մեծ ուշադրություն էի դարձ-նում ուսմանս: Կարողացա կարմիր ատեստատով ավարտել դպրոցը ու ընդունվել մայրաքաղաքի լավագույն համալսարաններից մեկը:

Ուսանողության տարիներին ծանոթացա մի երիտասարդի հետ: Շատ ռոմանտիկ էր… Ամեն օր դիմավորում էր դասերից հետո, գնում էինք զբոսնելու: Որոշ ժամանակ անց հասկացանք, որ առանց իրար չենք կարող: Մի քա-նի ամսից ծանոթացանք միմյանց ծնողների հետ: Նշեմ,որ ընտրյալս բավականին ապահովված ու ազդեցիկ ըն-տանիքից է, նրանք ունեն ընտանեկան բիզնես, որը մեծ եկամուտ է բերում:

Ծնողների հետ հանդիպումից հետո իմացա, որ շատ եմ դուր եկել ապագա սկեսուրիս: Նա սկսեց ինձ հաճախ ի-րենց տուն հրավիրել, սուրճ էինք խմում, զրուցում: Նրա հետ շատ հաճելի ու հետաքրքիր էր ժամանակ անցկաց-նելը:Կես տարի անց ամուսնացանք, ու ամուսնուս ծնողները մեր հարսանիքին 3-սենյականոց տուն նվիրեցին: Հետո սկեսուրս ինձ օգնեց աշխատանքի տեղավորվել:

Նա ուղղակի զանգեց ընկերուհուն ու խնդրեց ինձ գործի վերցնել: Ես ի սրտե շնորհակալ էի սկեսուրիս: Եթե նա չօգներ,դժվար թե կոնկրետ իմ մասնագիտությամբ ու այն էլ այդքան բարձր վարձատրվող աշխատանք կարողա-նայի գտնել:1 տարի անց որդի ունեցանք, ում ամուսնուս ծնողներն ուղղակի պաշտում են: Բայց երբ լրացավ որ-դուս 3-4 տարեկանը, իմ ու ամուսնուս հարաբերությունները սկսեցին սառել:

3 ամիս առաջ էլ նա ասաց, որ ուրիշ աղջկա է սիրում ու ուզում է բաժանվել: Իմ մտքով իսկապես չէր անցնում, որ նրա կյանքում ուրիշ աղջիկ կա, ուղղակի թվում էր, թե հոգնել ենք իրարից: Պատասխանեցի, որ չեմ փորձի պահել կողքիս ու համաձայն եմ ամուսնալուծության:

Բայց մի քանի օր առաջ եկավ սկեսուրս ու հայտնեց,որ դեմ է մեր ամուսնալուծությանը:Ես անկեղծ պատասխա-նեցի, որ մեր հարաբերություններն արդեն սպառվել են, ու մենք էլ ոչինչ չենք զգում միմյանց հանդեպ: Նա գնա-հատեց իմ անկեղծությունը, սակայն ասաց, որ եթե չկարգավորեմ հարաբերություններս ամուսնուս հետ, նրան ընտանիք հետ չբերեմ, լուրջ խնդիրներ կունենամ, առաջին հերթին կկորցնեմ աշխատանքս, ուրիշ նորմալ տեղ չեմ կարողանա գործ գտնել, կմնամ առանց տան ու գուցե նաև երեխայի…

Սկեսուրիցս նման բան չէի սպասում: Հիմա գիտակցում եմ, որ պիտի ամեն կերպ ջանամ վերադարձ-նել ամուս-նուս սերը, այլապես լավ օրի չեմ լինի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS