Նայեք նկարին, և ընտրեք այն պայտը, որն ամենաշատը դուր եկավ:
1. Եթե դուք ընտրել եք առաջին տարբերակը, չեք պատկերացնում ձեր կյանքը առանց նյութական հարստության: Փողը ձեր կյանքի առաջին դերերից մեկն է խաղում: Երբ այն ֆինանսական միջոցների հարցում խախտվում է, դուք կարող եք թշվառություն զգալ, նույնիսկ եթե կյանքի մնացած բոլոր ոլորտներում ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Երջանկության համար ձեզ ավելի շատ փող է պետք, քան մյուսներին:
2. Եթե ընտրել եք երկրորդ պայտը` ձեր աշխատանքը ձեր երջանկությունն է: Եթե անում ես այն, ինչ սիրում ես, երջանիկ ու բավարարված ես: Այն աշխատանքը, որը ձեր ցանկությամբ չէ, կարող է հանգեցնել վատ տրամադրության և նույնիսկ ընկճվածության: Կարևոր է ընտրել ճիշտ զբաղմունք և վայելել ձեր աշխատանքը:
3. Եթե դուք ընտրել եք երրորդ պայտը` ձեր երջանկությունը ընտանիքում է: Հոգ տանել սիրելիների, երեխաների, տնային ուրախությունների մասին — սա է ձեր երջանկության հիմքը: Երբ տանը ամեն ինչ լավ է` ձեր հոգին հանգիստ է: Դուք սիրում եք ձեր տունը, հարմարավետությունը, տնային հանգիստը: Պահպանեք ձեր ընտանիքը, ստեղծեք այն, եթե դեռ միայնակ եք և այնտեղ երջանկություն կգտնեք:
4. Եթե դուք ընտրել եք չորրորդ պայտը` ձեր երջանկությունն ինքնաիրացման մեջ է: Դուք հոգեպես զարգացած եք, սիրում եք արվեստը և գուցե նույնիսկ երազում եք բեմի կամ մեծ համբավի մասին: Դուք իսկապես երջանիկ կլինեք, եթե իրականացնեք ձեր հավակնությունները: Հայտնի լինել, ծափահարություններ ստանալ, զգալ ամբոխի ուշադրությունը, սա ձեզ կուրախացնի: