Ընտրեք մատանիներից մեկը, և ստացեք հաղորդագրություն Ձեր կյանքի և արարքների համար․․․
1․ Գիտեք Ձեր արժեքը:
Ազնիվ եղեք ինքներդ Ձեզ և մյուսների հետ: Մարդիկ երբեմն նեղանում են Ձեր ուղիղությունից, բայց Ձեր հմայքը ստիպում է արագ մոռ անալ դրա մասին: Ձեր անկեղծությունն ու ուժը գրավում են մարդկանց: Երբ որևէ մեկը Ձեզ դուր է գալիս, նրան ջերմացնում եք արևի նման: Իսկ եթե դուր չի գալիս, չեք թաքցնում դա. դիմացինը դա զգում է շփման առաջին իսկ պահերից:
2․ Իսկական տոն եք:
Ձեր հոգին մշտական ուրախության, շքեղության ու փայլի կարիք է զգում: Ձեր հագուստը էքստրավագանտ է, իսկ զարդերն արևից էլ վառ են փայլում: Ցույց եք տալիս զգացմունքները, զայրույթը: Կարիերան Ձեզ համար առաջին տեղում է:
3․ Սիրում եք սիրել, Ձեզ դուր է գալիս սիրահարվածության վիճակը:
Սովորաբար խորը զգացմունքներ եք ունենում զուգընկերոջ, նույնիսկ՝ սիրելի աշխատանքի հանդեպ: Պաշտում եք ճանապարհորդել: Տան հարմարավետությունը կարևոր է Ձեզ համար, երբ այն հարկավոր է կիսել սիրելիի հետ: Գեղեցիկ ժպիտ ունեք, Ձեր ուրախությու նը միշտ իսկական է: Մարդկանց ևս ուրախություն եք նվիրում: Գնահատում եք յուրաքանչյուր ապրած օր, պաշտում եք հաճելի մանր ուքները:
4․ Ձեր աչքերը հնարավոր չէր մոռանալ:
Մարդիկ ձգտում են շփվել Ձեզ հետ: Բայց Դուք ընտրողական մոտեցում եք ցուցաբերում, մտերմանում եք քչերի հետ: Ամբողջությամբ վստահում եք մտերիմներին և երբեք չեք ներում դավաճանությունը:
5․ Պարզ, ուրախ մարդ եք, շփման մեծ շրջանակ ունեք, Ձեզ հետ շփումը հեշտ է ու հաճելի:
Շատերն են նկատում, որ Ձեզ հետ շփումից հետո տրամադրության բարձրացում են ունենում, ցանկանում են ապրել ու արարել: Հարկ ավոր է ավելի շատ մտածել ինքներդ Ձեզ մասին, ուրախացնել Ձեզ: Բաց մի թողեք հնարավորությունները, որոնք Ձեզ ընձեռում է կյան քը:
6․ Էմոցիոնալ եք, բայց նաև հրաշալի ինտելեկտ ունեք:
Կյանքի յուրաքանչյուր պահ արժեքավոր է Ձեզ համար, յուրաքանչյուր վայրկյան շատ ավելի խորը և զգացմունքային եք ապրում, քան մյուսները: Մյուս կողմից՝ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Յուրօրինակ մտածողություն ունեք, և սեփական ոճը: