Ընտրյալիս հետ որոշել էինք, որ ամուսնանալուց հետո առանձին ենք ապրելու, բայց ապագա սկեսուրս դեմ է․․․Բանն այն է, որ ես աշխատում եմ և չեմ հասցնի ամուսնուս համար տարբեր ճաշեր պատրաստել։ Մոտ կես տա-րի հանդիպում եմ մի երիտասարդի հետ: Նա 28 տարեկան է, ապրում է մոր և հոր հետ:Այնտեղ իր համար ստեղ-ծված են բոլոր պայմանները. մայրը չի աշխատում, այնպես որ բոլոր տան գործերն իր վրա են:
Երբ ընկերս երեկոյան գնում է տուն, իրեն սպասում է անթերի մաքրություն և 3 ուտե ստից ընթրիք, որը մայրն է պատրաստել: Այդ կինը ամեն կերպ փորձում է գոհացնել որդուն:Դե մայրն է, հասկանալի է,բայց չեմ հասկանում, թե նա ինչի համար է լուսանկարում իր պատրաստածներն ու ուղարկում որդուն հենց այն ժամ անակ, երբ մենք միասին ենք լինում: Կարծում եմ, նա անում է դա կանխա մտածված, որպիսի որդին շտապի տուն…
Դա ինձ չէր հուզի, եթե այդ ամենն ինձ չվերաբերվեր: Բանն այն է, որ մենք արդեն մտածում ենք ամուսնանալու մասին: Ընկերոջս տատիկն իր բնակա րանը կտակել է նրան, հիմա այն դատարկ է: Ի սկզբանե որոշել էինք, որ ամուսնանալուց հետո այնտեղ առանձին կապրենք:Բայց երեկ գնացել էի ընկերոջս տուն հյուր, և նրա մայրն ինձ հայտնեց, որ համաձայն չէ մեր որոշման հետ, և մենք պիտի բոլորս միասին ապրենք, քանի որ ես աշխատում եմ և չեմ հասցնի նորմալ պատ րաստել իր որդու համար և անել ընդհանուր տան գործերը:
Ինձ դուր չեկավ այն, որ մենք դեռ հանդիպում ենք, բայց նրա մայրը խառնվում է մեր գործերին և մեր փոխարեն որոշումներ է կայացնում: Նա նաև ասաց, որ մենք կարող ենք թեկուզ մյուս շաբաթ ամուսնանալ, և ինքը ուրախ կլինի, եթե իրեն շատ շուտ թոռներ պարգևենք:Իսկ ես չեմ էլ մտածի երեխաների մասին, մինչդեռ ընտրյալս իրեն մեծահասակի պես չպահի: