Ըստ ՀՈՐՈՍԿՈՊԻ նշանների ամենադժվար բնավորության տեր հինգ կանայք․․․Գեղեցիկ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այնքան երկչոտ ու նուրբ, ինչպիսին կուզենային տեսնել նրանց տղամարդիկ։ Կենդանակերպի ո՞ր նշանների կանայք ունեն առանձնակի բարդ բնավորություն:
Առաջին տեղում Կարիճներն են
Կարևոր չէ՝ խոսքը այս նշանի տղամարդկանց, թե կանանց մասին է, բայց նման վարկանիշներում նրանք միշտ առաջատար են։ Այս մարդիկ երբեք չեն հանձնվում և հասնում են իրենց նպատակներին, իսկ կանայք հաճախ են օգտագործում իրենց բնավորության մութ կողմերը: Հիստերիկա սարքել իրենց ուզածին հասնելու համա՞ր: Հարց չէ: Օգտագործե՞լ երկար և սուր եղունգները: Ոչ մի խնդ իր: Բայց եթե նրան պետք է՝ շատ քաղցր կժպտա, նայելով ձեր աչքերին:
Երկրորդ տեղում Առյուծներն են
Անկախ նրանից, թե ինչ է մտածում նրա տղամարդը՝ այստեղ գլխավորը նա է։ Թագուհի, հզոր և գեղեցիկ, նա երբեք ոչ մեկին չի զի ջի իր պատվանդանը: Եվ եթե որևէ մեկը փորձի նրան դուրս մղել այնտեղից, նա անմիջապես կբռնի նրա կոկորդից։ Շատ դրամատ իկ է ստացվում, երբ Առյուծ նշանի կինը զույգ է կազմում իր նշանի ներկայացուցչի հետ, ով նույնպես չի սիրում զիջել որևէ մեկին:
Երրորդ տեղում Ցուլերն են
Եթե տղամարդը ցանկանում է իր տանը փոքրիկ բռնակալ ունենալ, ապա Ցուլ կանայք անկասկած լավագույն ընտրությունն են։ Հե նց սկզբից տղամարդը չի էլ հասկանա, թե ինչ է պատահել իր հետ, քանի որ նա շատ համեղ է պատրաստում, լավ տեսք ունի և հիանալի է անկողնում։ Ցուլի բնավորության բոլոր գծերը կբացահայտվեն ոչ շուտ, քան հարսանիքից հետո, նա նաև շատ խելացի է։
Չորրորդ տեղում Երկվորյակներն են
Իրականում Երկվորյակները թեթև բնավորություն ունեն։ Համենային դեպս մեկը, բայց կա նաև երկրորդը: Եվ հենց նա էլ, Երկվորյա կի դժբախտ ամուսնուն կհասցնի խելագարության։ Հիմնականում իր խանդի նոպաներով, դատարկ տեղից հիստերիաներով և այլ տղամա րդկանց վրա հայացք նետելու մոլուցքով:
Հինգերորդ տեղում Այծեղջյուրներն են
Այծեղջյուր կինը գրեթե նման է Կարիճին։Բայց եթե Կարիճը կարող է գոնե լաց լինել,ինչպես կանանց է բնորոշ, ապա դուք դա հաստատ չեք տեսնի Այծեղջյուրից: Ավելի շուտ, նա իր սիրելիին կհասցնի արցունքների՝ անվերջանալի բծախնդրությամբ և նրան հաջողակ միլիո նատեր դարձնելու ցանկությամբ։