Թանձրատերևուկ կամ «փողի ծաղիկ»… բուժո՞ւմ է, թե՞ թունավորում. ինչի՞ է ընդունակ այս սենյակային բույսը. դուք պետք է անպայման սա իմանաք

Թանձրատերևուկը ունի շատ տեսակներ: Սակայն ավելի տարածված է սենյակային բույսի ծառանման տեսակը, որն անվանում են նաև փողի ծառ: Այլ կերպ այս բույսին ասում են նաև կրասսուլա:

Ուշադրությո՛ւն.
Թանձրատերևուկը պարունակում է բարձր խտությամբ մկնդեղ, այդ պատճառով բուժական նպատակով դրա ներքին կիրառումը խորհուրդ չի տրվում: Չափաբաժնի չարաշահման դեպքում հնարավոր է փսխում, փորլուծություն, գիտակցության կորուստ:

Շուրթերի հերպես. քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ:
Անգինա, տոնզիլիտ. քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց. սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ պետք է ծամել:
Պիելոնեֆրիտ, ցիստիտ.մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք, թողեք մեկ ժամ: Օգտագործեք այս դեղմիջոցն օրական երեք անգամ, մեկ ճաշի գդալ՝ ուտելուց 15 րոպե առաջ:
Արտրիտ, արթրոզ. քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:
Թութք. դրեք կտրտած տերևները:Անմիջապես օգնում է:
Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն. բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և վիրակապով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ մոտ 2-3 ժամից:
Ըստ որոշ տվյալների՝ թանձրատերևուկը մաքրում է օդը վնասակար միկրոբներից և բակտերիաներից, իսկ ըստ որոշ հավատալիքների՝ տունը լցնում է հարստությամբ և հաջողությամբ:

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS