Իտալական Կոմոյում գտնվող թատրոններից մեկի շենքի քանդման աշխատանքների ժամանակ իսկական գանձ է հայտնաբերվել: Խոսքը մի քանի միլիոն եվրո արժողությամբ, 5-րդ դարին թվագրվող ոսկյա մետաղադրամների մասին է:
Հռոմեական մետաղադրամները մանրակրկիտ կուսումնասիրվեն ու կուղարկվեն թանգարան:
«Իհարկե, մենք չենք կարող խոսել հայտնաբերված նմուշների հստակ գնի մասին, սակայն ակնհայտ է, որ սա բացառիկ հայտնագործություն է ու, ըստ այդմ, չափազանց արժեքավոր»,- նշել է հնագետ Լուկա Ռինալդին:
Այժմ իշխանությունները դադարեցրել են շենքի քանդման աշխատանքները, որպեսզի տվյալ տեղանքում գործի անցնեն հնագետները: