Թարխունը շատ համեղ և օգտակար խոտաբույս է։ Այն կարող ենք օգտագործել տարբեր ճաշատեսակների, հատկապես ձկան հետ։ Թարխունը հրաշալի համ և հոտ է հաղորդում ուտեստին։ Բայց դրա հետ մեկտեղ թար-խունը շատ օգտակար է, հատկապես կանանց համար։
Կանայք պետք է շատ օգտագործեն թարխուն, քանի որ այն նպաստում է կանանց այն հորմոնների առաջաց-մանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգա-ցումը։
1․ Թարխունը թեթևացնում է կանացի ցավերը և ազատում մի քանի խնդիրներից։
2․ Թարխունը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ։
3․ Թարխունի օգտակար և կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն ունի հակաճիճվային հատկություն:
4․ Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային,թեթև միզամուղ,անոթներն ամրացնող և մարսողությունը բա-րելավող հատկություն։