Թեստ․ Ճակատագրի աղյուսակում գտեք Ձեր ծննդյան տարեթիվը և իմացեք, թե ինչ ճակատագիր է գրված Ձեզ համար։
Բուդայականները համարում եմ, որ հոգին կարող է ծնվել 9 անգամ։ Այսինքն այդքան անգամ նա աշխարհ է գա-լիս մարդկային կերպա րանքով։ Հերթական մարմնավորման բնութագիրը Մեւան է(թարգմ․ նշան կամ խալ)։
Մեւան ցույց է տալիս՝ քանի անգամ եք դուք հայտնվել այս աշխարհում, ձեզ ինչ կարմա է սպասում ու քանի կյա նք է մնացել։Ձեր Մեւան որոշելու համար նայեք այս աղյուսակը։ Ձեր ծննդյան տարվա մոտ նշված է ձեր կյանքի թիվը։Անհատականության կարմա՝ ըստ ծննդյան թվի
Մեւա 1
Բնավորությամբ անհանգիստ է, խառնվածքով՝ հոռետես։ Հիմնականում այս անհատը հարմարվում է իրավիճա-կին։ Հազվադեպ է ձգտում ինչ-որ բան փոխել։ Արտաքուստ ընկերասեր է ու անկեղծ, մինչդեռ ներքուստ համառ երեխա է։ Ըստ երևույթիին տառապում է ոգելի ցից կամ թմրանյութերից կախվածությունից։Առողջությունն ա-վաղ,կատարյալից հեռու է։Հաճախ մարմնի ստորին հատվածի (երիկամնե րի, միզապարկի, արգանդի կամ սե-ռական օրգանների) խնդիրներ ունի։ Հակված է տրամադրության կտրուկ փոփոխությունների և ճնշ վածության։ Ռոմանտիկ չէ,բայց սրությամբ սիրո պակաս է զգում։ Լարված աշխատանքը նրա համար չէ։ Հանգիստ ծրագրեր կազմելու և մտորելու կարիք ունի։ Աշխատանքը հնարավոր է՝ կապված լինի ջրի հետ։
Մեւա 2
Մարդամոտ է՝ ագրեսիայի նշույլ անգամ չունի։ Հավակնոտ չէ,նախաձեռնող չէ,բայց մանրուքներում քննախույզ է։ Հիանալի կատարող է, բայց առաջնորդ չէ։ Լավագույն տարիքը 45-47 տարեկանն է։ Քաղցրասեր է, պարարտ մարմին ունի։ Կարմայի հիվադությունների թվում են մեջքի,մաշկի,աղիքների և արյան հետ կապված հիվադութ-յունները։ Հարաբերություններում անչափ ուշադիր է պարտնյորի հանդեպ։Ավելի շատ առաջնորդվում է զգաց-մունքներով, քան՝ տրամաբանությամբ։ Ո՛չ չքավոր է, ո՛չ ունևոր։ Խորհուրդ է տրվում խուսափել մոլեխաղերից։ Դրանցով տարվելը կարող է մահվան ելքով (սպանությամբ, ինքնասպանությամբ կամ բռնությամբ) ավարտվել։ Մասնագիտությունը կապված է հասարակության, բնության կամ դեղագործության հետ։
Մեւա 3
Շուտ է հասունանում։ Բնավորությամբ անկախ է, միշտ երիտասարդ է ու լավատես։ Դրական դատողություն ու-նի, բայց անչափ համառ է և անհամբեր։Դժվար է մերվում հանգամանքների հետ։Լավագույն տարիքը 34-38 տա-րեկանն է։ Օրվա հոգսով է ապրում։ Բազմաթիվ սխալներ ու բացթողումներ թույլ տալով՝ հմտություններ է ձեռք բերում։Լավ մարմնակազմություն ունի, ուժեղ է ու գործունյա, բայց թույլ նրբբաններ ունի և նյարդայնացնող խն-դիրներ։ Հակված է կախվածությունների, հատկապես՝ թմրանյութերի նկատմամբ։ Եթե այդ սովորության հետ կապվեց,ուրեմն ընդմիշտ կկապվի։Իմպուլսիվ ու շիտակ մարդ է։Փողը ձեռքից բաց է թողնում վրիպումնե րի պատճառով։Խնայել բոլորովին չգտի։Նրա համար կատարյալ են այն մասնագիտությունները,որտեղ ինքնաար-տահայտման հնարավորութ յուն կա․ ուսուցիչ, հռետոր, գրող կամ երաժիշտ։
Մեւա 4
Ընդհանուր առմամբ՝ դրական մարդ է, բայց թուլակամ է ու փոք-ինչ վախկոտ։ Բնույթով խոցվող է ու շատ բարի։ Կատարյալ տարիքը՝ 38 տարեկան։ Մարմնակզմությամբ թույլ է, ճակատը լայն է ու մեծ։ Մեծ է հավանականութ-յունը զանազան հիվանդություններով վա րակվելը։ ունի թույլ շնչառական համակարգ,աղիքնեը լավ չեն գործում։ Այս կարմայի կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապ ված խնդիրներ են ունենում։ Արտաքինով ներկա-յանալի մարդիկ են,հասունանում են վաղ տարիքից։Նրանց համար դժվար է ամուր ու երկարատև հարաբերութ-յուններ կառուցելը։Ընտանիք ձևավորելու հավանականությունը քիչ է։Նրանց հեշտ է խաբել, կողոպտել։ Փողն ու մնացած նյութական բարիքները շատ չեն դիմանում։ Գործունեության ոլորտի առումով ավելի բարենպաստ են տոների կազմակերպ ման ու հասարկական կապերին առնչվող մասնագիտությունները։
Մեւա 5
Երկդիմի մարդ է։ Եվ լավն է, և վատը։ Եվ շիտակ է և շվայտ։ եվ նպատակասլաց է,և ծույլ։Բարդ տարիքը 42 տա-րեկանն է։ Առավե լագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը։Ամուր մարմնակազմվածք ունի, օրգանիզ-մն ինքն իրենից վանում է զանազան վերքե րը։ Նախահակված է ուռուցքների, տենդի,հիպերտոնիայի, աղիքնե-րի և արյան հետ կապված հիվանդությունների։Սիրելու և սիրվելու մեծ պահանջմունք ունի։Գերիշխելու հակում-ներ ունի։Հաջողությունը մշտապես չի ուղեկցում նրան,բայց արագ ընկրկումէ կորուստ ներից։ Մոլեխաղերով հակվածությունը սպառնում է ամեն ինչ կորցնել։ Այս մարդու համար գերադասելի է ղեկավար պաշտոնը, որը զբաղեցնելիս լիովին ինքնադրսևորվում է։
Մեւա 6
Հիանալի զարգացած է կանխազգացումը։Բնույթով առաջնորդ է ու նորարար։Միշտ բարձր նպատակներ է ծրա-գրում և վստահաբար ընդա ռաջ գնում այդ նպատակներին։ Ինքն իրենից գոհ է ու սարսափեի կերպով վախե-նում է ձախորդությունից։ Լավագույն տարիքը՝ 40 տարեկան։ Նիհար ու ոսկրոտ է։ արագ է հոգնում, հնարավոր են նյարդային խանգարումներ։ Հաճախ է գանգատվում գլխացավերից։ Թո քերի, ոսկորների ու սրտի հետ կապ-ված խնդիրներ։Հարաբերություններում նախընտրում է ինչպես գերիշխել,այնպես էլ՝ հնազանդ վել։Փողը ծախսել գիտի։Արագ է վաստակում և նույնքան սրընթաց՝ ծախսում։Միշտ հաջողակ չէ։Նրանից լավ առևտրական, ուսու-ցիչ, հռետոր կամ քարոզիչ դուրս կգա։
Մեւա 7
Զգացմունքները զսպել չգիտի։ Խառնվածքով լավատես է։Ընդունակ է մարդկանց համոզել և հրապարակավ տը-պավորիչ ելույթ ունենալ։ Հիանալի մանիպուլյատոր է։Նեղանում ու բարկանում է, երբ իրեն ուշադրության չեն արժանացնում։ Անչափ ուշադիր է մանրուքների նկատմամբ։ Կյանքը կայունանում է 40 տարեկանում։ Միայնակ չի կարողանում հասնել ուզածին, քանի որ առանձնապես նպատակասլաց չէ։ Մարմնի կազմվածքը թույլ է, հնա-րավոր են խնդիրներ՝ կապված նյարդերի,սեռական օրգանների, երիկամների ու ստամոքսի հետ։ Ազատությունն ուղղակի պաշտում է։ Հանգամանորեն է ընտրում գործընկերներին։ Հիանալի իրավաբան է կամ՝ֆինանսագետ։
Մեւա 8
Աչափ համառ է ու ինքնավստահ։Եթե ինչ-որ հայացքներ ունի,դրանք դժվար է փոխել։Պահպանողական է, հա-ճախ իր կարծիքը փաթաթում է ուրիշներին։ Արտաքուստ շատ հանդարտ է , ներքուստ՝ ուժեղ։ Խառնվածքով բարձր ինքնագնահատականով գայլ է։ Խոշոր ու առողջ մարմին ունի։Հնարավոր են աթերոսկլերոզ, մելամաղ-ձություն, խնդիրներ՝ կապված ողնաշարի ու նյարդերի հետ։ Կապերի առումով խտրություն չի դնում։ Սակայն հանդարտվում է, եթե ընտանիք է ստեղծում։ Բավական վաղ տարիքում է հաջողությունների հասնում, շատ է կապված փողի հետ։ Աշխատանքում ընտրում է կայունությունն ու հուսալիությունը։
Մեւա 9
Բավական զգայական ու զգացմունքային մարդ է։ Բուռն, բայց անօգտակար կյանք է վարում։ Անհամբեր է և իմ-պուլսիվ։ Հակված է ամեն ինչ ու բոլորին քննադատելու։Շրջապատից չափազանց մեծ ակնկալիքներ ունի։Գործ-ընկերներին հաճախակի է փոխում։ Խառնված քով նյութական բարիքները արհամարող իդեալիստ է։Միջին տա-րիքի հասնելուց հետո սկսում է անկում ապրել։Բոլոր ոլորտներում։ Ուժեղ,ճկուն մարդ է,միջին մարմնակազմութ-յամբ։ Հաճախ տառապում է անքնությունից, ինչպես նաև սրտի, աչքի ու նյարդերի հի վանդություններից։ Ընդու-նակ է հմայելու առաջին իսկ հայացքից։ Առանձնապես հաջողակ չէ։ Փող ոչ շատ ունի, ոչ՝ քիչ։ Փողի կարիք ունի, բայց նպատակասլացության պակասը թույլ չի տալիս։ Նախընտրած մասնագիտություններից են դիվանագիտու-թ-յունը, դերասաական արվեստն ու կերպարվեստը։