Գրկախառնությունը հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն, թե ինչպես եք գրկախառնվում, շատ բան կարող է պատմել ձեր մասին:
Ընտրեք տարբերակներից մեկը և կարդացեք նշանակությունը:
Տարբերակ առաջին՝ ընկերություն:
Դուք այն մարդկանցից չեք, ովքեր սիրահարվում են հարաբերությունների սկզբնական փուլում: Դուք աստիճանաբար եք մտերմանում զուգընկերոջ հետ:
Տարբերակ երկրորդ՝ սեր առաջին հայացքից:
Այս տարբերակը գրկախառնության ամենառոմանտիկ տարբերակներից է և ակնարկում է ֆիզիկական մտերմության ցանկության մասին:
Տարբերակ երրորդ՝ թեթև անվստահություն:
Գրկախառնության այս տարբերակը խոսում է այն մասին, որ դուք վստահում եք ձեր սիրելիին, սակայն այդ ամենին հեշտությամբ չեք հասել:
Տարբերակ չորրորդ՝ հատուկ նախասիրություններ:
Դուք հստակ գիտեք, թե ինչ եք ցանկանում և անշեղորեն գնում եք նպատակի ուղղությամբ: Երբ դուք հանդիպում եք այն տղամարդուն, որը համապատասխանում է ձեր պատկերացումներին, անում եք ամեն հնարավորը և անհնարինը` նրան նվաճելու համար: Սակայն դուք կարող եք հիասթափություն ապրել, քանի որ տղամարդը կարող է ձեզ ձանձրացնել:
Դուք առանց ժամանակ կորցնելու անցնում եք նոր որոնումների: