Թե ինչպես խորամանկ տատիկը ընդամենը մի քանի րոպեյում դարձավ միլիոնատեր․․․Ահա, թե ինչպես

Թե ինչպես խորամանկ տատիկը ընդամենը մի քանի րոպեյում դարձավ միլիոնատեր․․․Ահա, թե ինչպես։Մի գարնանային օր՝ վաղ ա-
ռավոտյան, Ազգային բանկի դռները բացվեցին,և ներս մտավ մի ծեր կին՝ ծանր֊ ծանր պայուսակը ձեռքին:Նայելով շուրջը՝ նա մոտե-
ցավ մի աշխատողի և խնդրեց, որ իրեն տանի բանկի կառավարչի մոտ:

Հարցին, թե ինչու, տատիկը պատասխանեց, որ ինքը ցանկանում է շատ մեծ գումարի համար հաշվեհամար բացել և կխոսի միայն
կառավարչի հետ:Վիճաբանելը և ժամանակ վատնելն անօգուտ էր: Նրանից ավելի արագ ազատվելու համար աշխատակիցները նը-
րան տարան կառավարչի մոտ։ Մտնելով աշխատասենյակ` ծեր կինը նրան տեղեկացրեց իր որոշման` հաշվեհամարի բացելու ցան-
կության մասին, և մի պայուսակը գրասեղանին դնելով` հանեց մի տուփ հարյուրանոց դոլարներ` ռեզինե ժապավեններով փաթա-
թած։ Կառավարիչը շատ զարմացավ և հարցրեց.

֊ Տիկի՜ն որտեղի՞ց Ձեզ այսքան գումար: Տատիկը կարծես սպասում էր այս հարցին, ժպտաց և պատասխանեց

֊ Ես շատ եմ սիրում գրազ գալ գումարով և միշտ հաղթում եմ: Այնպես որ, սա ազնվորեն եմ վաստակել: Կառավարիչը կրկին զար-
մացավ.

֊ Իսկապե՞ս, հիմա Դուք կարո՞ղ եք ինձ հետ էլ գրազ գալ:

֊Իհա՜րկե,

-ժպիտով պատասխանեց ծեր կինը,

-Օրինակ` ես պատրաստ եմ գրազ գալ 10 000 ԱՄՆ դոլարով, որ Դուք չեք կարողանա ծնկի գալ իմ առջև և կոշիկներս համբուրել:

Կառավարիչն ապշեց երրորդ անգամ: Բայց մտածված, որովհետև 10,000 դոլարը ճանապարհից չեն հավաքում և ավելին, այն կա-
րելի է վաստակել մեկ րոպեանոց ծառայության համար …

֊ Իսկ եթե ես համաձանե՞մ, — հարցրեց նա։

֊ Եթե համաձայնեք,ես պատրաստ կլինեմ Ձեզ հետ գրազ գալ հայտարարված գումարով, բայց միայն փաստաբանիս ներկայությամբ:
Ես պատրաստ եմ Ձեզ մոտ գալ վաղն առավոտյան,ժամը 10։00֊ին փաստաբանիս հետ: Համաձա՞յն եք։Կառավարիչը,դարձյալ մտած-
մունքների մեջ ընկնելով, պատասխանեց.

֊ Այո՜, ես համաձայն եմ։ Վաղը՝ ժամը 10։00-ին:

Ամբողջ գիշեր մեծահարուստ բանկիրը մտածում էր կնոջ հետ առաջիկա գրազի մասին, բայց կասկածելի ոչինչ չէր գտնում, քանի որ
ամեն ինչ տեղի էր ունենալու փաստաբանի ներկայությամբ։ Եվ խմեց մի քանի հանգստ ացնող դեղահաբեր։ Առավոտյան, նշանակ-
ված ժամին,ծեր կինը փաստաբանի հետ մտավ Ազգային բանկի կառավարչի գրասենյակ՝ թանկարժեք կոստյումով, իսկ ձեռքին կաշ-
վե թղթապանակ:

֊ Մեր գրազն ուժի մե՞ջ է,֊ հարցրեց տնօրենը։

֊ Իհարկե ուժի մեջ է, դե ինչ սկսե՞նք,֊ պատասխանեց ծեր կինը։ Կառավարիչը ծնկի եկավ կնոջ ոտքերի առջևում, և սկսեց համբու-
րել կոշիկները, բայց հանկարծ լսվեց բարձր ձայն, կառավարիչը վերև նայելով տեսավ,որ փաստաբանը գլուխը հարվածելով պատին`
վատ խոսքեր է կրկնում։

֊ Ի՞նչ է կատարվում նրա հետ,֊ հարցրեց կառավարիչը։

֊ Ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք,֊ պատասխանեց կինը:

֊ Ուղղակի ես երեկ փաստաբանի հետ հետ գրազ եմ եկել 20,000 դոլարի վրա, որ այսօր առավոտյան Ազգային բանկի կառավարիչը
ծնկի կգա իմ դիմաց, իր անձնական գրասենյակում և կհամբուրի կոշիկներս։

Ես Ձեզ ասում էի չէ՞, որ երբեք չեմ պարտվում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS