Թղթի վրա ուսուցիչը կետ նկարեց և հարցրեց աշակերտներին թե ինչ են տեսնում: Նրանց պատասխանը ստիպեց ուսուցչին արտասվել: Կարևոր կյանքի դաս

Մի անգամ ծեր իմաստունը որոշեց ստուգել աշակերտների գիտելիքները: Նա ուզում էր իմանալ, թե աշակերտները որքանով էին յուրացրել իր տված դասերը, արդյոք փոխվել էր նրանց մտածելակերպը:

Նա իր աշակերտներին ցույց տվեց մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:

— Այսօր մենք շատ բարդ դաս ենք ունենալու: Ուշադիր նայեք, ի՞նչ եք այստեղ տեսնում,- հարցնում է
իմաստունը:
Աշակերտները զարմացած նայեցին, որովհետև ոչ մի բարդություն չկար:

– Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:

– Այո, այո, սև գույնի կետ,- նրա ասածը հաստատեց մյուս աշակերտը:

– Հաստ, սև գույնի կետ,- ասացին մի քանի աշակերտներ:

Ուսուցիչը ուշադիր նայեց աշակերտներին, ու գլխահակ քայլեց դեպի պատը: Նա առանց որևէ բան ասելու նստեց անկյունում ու սկսում լաց լինել:

Աշակերտները զարմանքից քար էին կտրել, ինչը ստիպեց ուսուցչին լաց լինել:

– Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- հարցրին աշակերտները:

– Ես վատ ուսուցիչ եմ, ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, բայց նրանցից ոչ ոք չտեսավ սպիտակ, մաքուր թուղթը, փաստորեն ես ձեզ ոչինչ չեմ սովորեցրել:

Կյանքում էլ է այդպես, մարդկանց մեծ մասը շատ հաճախ փոքրիկ թերությունն ավելի շուտ է նկատում, քան ակնհայտ մեծ արժանիքը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS