Թմբլիկ կնոջն ուղղված ամուսնու նամակը իսկական ֆուրոր է առաջացրել համացանցում…

Կանացի մարմինը բոլոր ժամանակներում եղել է բուռն քննարկումների առիթ:
Ռոբբի Թրիփ անունով գրողը որոշել է սիրային նամակ ուղղել իր կնոջը, ով սովորում է սիրել ինքն իրեն այնպիսին,ինչպիսին որ կա: Սառան՝ հայտնի բլոգեր է:
Իսկ ամուսնու փոստը՝ ուղղված իրեն, դարձել է վիրուսային և տարածվել ողջ համացանցում:

—Ես սիրում եմ այս կնոջը և նրա փարթամ մարմինը: Երբ ես դեռահաս էի, ընկերներս հաճախ էին ինձ ծաղրում, քանի որ ինձ դուր էին գալիս թմբլիկ աղջիկները, ում ուրիշներն անվանում էին գիրուկ կամ նույնիսկ գեր:
Երբ ես մեծացա, սկսեցի իմանալ այնպիսի երևույթների մասին, ինչպիսին է, օրինակ, ֆեմինիզմը: Ինձ համար ոչինչ ավելի գրավիչ չէ, քան իմ կողքի կինը. գուցե և նա հարմար չէ Cosmopolitan-ի շապիկին հայտնվելու համար, բայց հարմար է իմ սրտում և հոգում տեղ ունենալու համար: Այս հիասքանչ աղջիկը, ով իմ կինն է, ամենանիհարը չէ աշխարհում, բայց ինձ համար ամենագեղեցիկն է:

Տղաներ, մտորեք այն մասին, ինչ ձեզ ասում են այլ մարդիկ: Իսկական կինը նա չէ, ով պատկերված է ամսագրերում, նման մարմին իրականում գոյություն չունի: Աղջիկներ, մի մտածեք, որ դուք պիտի համապատասխանեք ինչ-որ ստանդարտներին, որպիսի ձեզ սիրեն և գնահատեն: Կա մեկը, ով ձեզ կսիրի միշտ, ինչպիսին էլ որ լինեք, ինչպես ես եմ սիրում իմ Սառային:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS