Թշնամին այժմ քննարկում է հարցեր, որոնցից 3-ը մեզ համար հետաքրքիր են․․․

Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով այս պահին Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով ոչ ամենևին անհայտ փորձագետներից մեկն է խոսում։3 կարևոր կետ, որոնց վրա հետաքրքիր շեշտադրումներ արեց փորձագետը և որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել՝

1

Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տա-րածքներում։Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա Շուշի և Հադրութ քա-ղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջան-ցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։

2

Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետութ-յունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։

3

Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և դրանից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։

Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS