Թոռանս դպրոցում ծաղրում էին, ինչա, թե նույն շորն ա հագնում ամեն օր, մի օր գնացի դպրոց ու պատճառն ասեցի, էլ ոչ մեկ ծպտուն չհանեց․․․

Թոռանս դպրոցում ծաղրում էին, ինչա, թե նույն շորն ա հագնում ամեն օր, մի օր գնացի դպրոց ու պատճառն ասեցի, էլ ոչ մեկ ծպտուն չհանեց․․․Թոռս 3-րդ դասարան ա արդեն, շատ խելոք երեխա ա, մեկ-մեկ ասում եմ, այ բալա էդքան խողճ մի եղի, էս որ դարնա: Մի օր ասեցի շփվի երեխեքի հետ, ընկերություն արա, հրավիրի մեր տուն խաղաղացեք, դու գնա իրանց տուն, մեկ էլ երեխեն նեղված ասեց, որ դպրոցում դասարանցիներից ոչ մեկ հետը չի շփվում, նույնիսկ կողքին չեն ուզում նստեն:

Զարմացա, թե ինչի պիտի էդ տարիքի երեխեքը նման բան անեն: Ասեցի ինչի՞, ասեց, որ ասում են դու անընդհատ նույն շորերն ես հա գնում, ուրեմն փնթի ես: Սկսեց լաց լինել խեղճ երեխես: Ասեցի դու էլ իրենց բացատրի ինչի ես էդպես անում, ասեց չեմ ուզում, ինչի՞ իմ հագածի համար պիտի շփվեն ինձ հետ:Շշմել էի, որ 9-10 տարեկան երեխեն էդքանը հասկանումա:

Տեսա երեխես նեղվումա էդ փաստից, մի օր որոշեցի գնամ դպրոց ու հասկանամ, բա ուսուցիչներն ինչ են անում, որ էս երեխեն մեկուս ացածա մյուսներից: Պարզվեց ուսուցիչներից սկի տեղյակ էլ չեն մանրամասն, մտնում դասն անում դուրս են գալիս, դասվարն էլ նկատ ել էր, դիտողություն էր արել երեխեքին, որ բոլորը հավասար են դպրոցում, անկախ նրանից, ով ինչ ընտանիքից ա:

Չբավարավեցի էդքանով, ասեցի ուզում եմ ես ինքս երեխեքի հետ խոսեմ հասկանանք խնդիրը: Մտա դասարան, ներկայացա ով եմ, ու պատմեցի, որ իմ թոռնիկը տարեկան չկար, որ իրա մաման մահացել ա, ու ինքը ամեն օր հագնումա իրա մամայի կարած շորերը որոնք շատ չեն ու մի օր իր վրա փոքրանալու են, բայց տենց երեխեն զգումա, որ իրա մաման իր հետ ա:

Բացատրեցի, որ խղճալ պետք չի, ուղղակի իրեն տատիկնա խնամում, մաման երկնքիցա հետևում իրեն ու ուրախ կլինի, որ տեսնի ինչ քան ընկերներ ու հարազատ մարդիկ ունի Անին: Էս դեպքից մի քանի շաբաթ անցել էր արդեն, բայց երեխու տրամադրության մեջ փոփ ոխություններ զգացի ու հասկացա, որ արդեն ամեն բան կարգավորվումա դպրոցում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS