Թոռնիկիս տանջանքով ես եմ պահել, մեծացրել, բայց․․․Էրեկ պատահաբար լսեցի իր ու նշանածի խոսակցությունը. գնացել եմ սենյակ ու բարձր ձենով լացել եմ․․․Նման բան չէի սպասում։Աղջկաս առաջին ամուսնությունն անհաջող էր:Ստացվեց նենց, որ նորածին էրեխու հետ հետ էկավ ու 2 տարի էրեխուն մենք ենք պահել իրար հետ:
Հետո աղջկաս կյանքում ուրիշ տղամարդ հայտնվեց, կյանքը կապեց էտ տղամարդու հետ, իսկ էրեխուն ես պահեցի, մեծացրեցի ու հաս ցրեցի իրա նպատակներին:Ճիշտ ա, շատ դժվար էր իմ համար էտ ամեն ինչը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, բայց կարողացա բերան իցս կտրելով մեծացնեմ իրան ու հասցնեմ մուրազին:
Հիմա արդեն նշանված ա ու նշանածին շատ եմ հավանում: Էրեկ պատահաբար լսեցի էրկուսի խոսակցությունը ու դրանից հետո գնա ցել եմ սենյակս, ձենով լացել եմ ուրախությունից, որ նման էրեխեք ունեմ:Պարզվում ա սեփական տուն են առել մեծ ու ինձ էլ տանելու են իրանց հետ ապրելու:
Տունը հատուկ մեծ այգի ունի, որ կարողանամ իմ համար ինչ ուզում եմ ցանեմ, մշակեմ ու զբաղվեմ: Գիտեի, որ թոռս ինձ մենակ չի թո ղի, բայց որ սենց կնայի, չէի պատկերացնի։
Երախտապարտ եմ Աստծուն, որ սենց թոռ ունեմ: Ճիշտ ա մեծ դժվարությամբ մեծացրեցի, բայց հիմա վայելում եմ դրա պտուղները: