Թույլ էի, պաշտպանության կարիք էի զգում, սակայն որոշ ժամանակ անց․․․Կարճ ժամանակ անց ամեն ինչ գլխիվայր փոխվեց

Թույլ էի, պաշտպանության կարիք էի զգում, սակայն որոշ ժամանակ անց․․․Կարճ ժամանակ անց ամեն ինչ գլխիվայր փոխվեց։ Ես ապրում եմ ՀԿ -ի աշխատակիցների շնորհիվ: Իսկապես, այդ աշխատանքի արդյունքում կազմակերպությունը կարողացավ կրկին կյանքի բերել ինձ:

Ինձ հետ աշխատող «հավասարը հավասարին» խորհրդատուն ասում էր՝ ինչո՞ւ եմ ես ուզում կյանքիս վերջ տալ, ՁԻԱՀ-ը պատճառ չէ՝ ամոթ զգալու, կյանքին վերջ տալու համար: Երբ հիվանդանոցում էի ՀԿ-ի մասնագետը մի անգամ չէ, մի քանի անգամ էր սենյակ մտնում, որպեսզի հասկանա ինչ վիճակում եմ, ինչի կարիք ունեմ:

Պարզապես չէի ուզում ապրել: Չնայած երիտասարդ տարիքիս, այդ ժամանակ ունեի ծեր կնոջ տեսք, հյուծվել էի: Թույլ էի զգում ինձ՝ ֆի զիկապես, հոգեպես, նույնիսկ պաշտպանության կարիք էի զգում: Ուզում էի, որպեսզի ինձ պաշտպանեն, խոսեն իմ իրավունքի խախտ ման դեպքում:

Հաղթահարեցի ՁԻԱՀ-ի փուլը: Հիմա աշխատում եմ, քայլում եմ, հոգեպես ու ֆիզիկապես առողջ եմ, երեխայիս հետ եմ: Ինձ կրկին կյա նքի եք կոչել: Հիմա վայելում եմ կյանքս: Ուրախ եմ, որ այդ դժվարին ճանապարհին հանդիպել եմ հենց ձեզ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS