Թուրքիայի հեռուստատեսությամբ ՛՛Ով է ուզում դառնալ, միլիոնատեր ՛՛ խաղի ժամանակ Հայաստանի մասին հարց է հնչել, որը գնահատվել է 4000 դոլար

Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին հարց է հնչել, որին սխալ պատասխան տալով՝ մասնակիցը զրկվել է մոտ 4000 դոլար վաստակելու հնարավորությունից:

Ըստ Hurriyet-ի` հայտնի դերասան, հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը: «Թուրքիան նշված երկրներից որի՞ հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։ Տարբերակներ՝

A. Հայաստան

B. Վրաստան

C. Հունաստան

D. Բուլղարիա Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։

Վերջինս ընտրել է Բուլղարիայի տարբերակը և սխալվել։

Նշենք, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է 328 կմ։

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/10562

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS