Թուրքիայում դատարանի առաջ են կանգնեցրել Հրանտ Դինքի որդուն. Գիտե՞ք ինչի համար…

Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Ստամբուլում գործող հայկական «Ակոս» երկլեզու շաբաթաթերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքի․

այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

«Արատ Դինքը մեղադրվում է իր ստորագրությունը Թուրքիայի կառավարության կողմից հալածված մտավորականների հրապարակած «Խաղաղության հռչակագրի» տակ դնելու համար․ փոխանցում է Ermenihaber հրատարակությունը։


Դատախազության տվյալներով, հռչակագիրը հրապարակվել է քրդական աշխատավորական կուսակցության կողմից, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Դատական ​​գործով մեղադրանք է առաջադրվել Արատ Դինքին` 1-ից 5 տարի ազատազրկմամբ:

Առաջին դատական ​​նիստին Արատ Դինքի պաշտպանները արդարացում են պահանջել: Փաստաբանները նաև դատավորներին խնդրել են ինքնաբացարկ հայտնել, քանի որ համարում են, որ նրանք կողմնակալ են, սակայն վերջինները հրաժարվել են դա անել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS