Թվում է, թե ոչինչ է, բայց այս սարքերի պատճառով ամսվա վերջում շատ ենք վճարում էլեկտրաէներգիայի համար․․․

Ի՞նչ սարքեր եք ձեր տանն ամենից շատ օգտագործում, որոնք կապ ունեն էլեկտրաէներգիայի հետ։Սառնարա՞ն, ամանները լվանալու համար նախատեսված սա՞րք, թե՞ հեռուստացույց։

Իրականում գլխավոր սարքերը, որոնք անմեղ են թվում,սակայն ամենաշատն են էներգիա խլում, թվային տեսա-մոնիտորներն են (DVR) և մալուխային կամ արբանյակային հեռուստատեսության համար նախատեսված տյու-ներները (Set Top Box)։ Այս անմեղ թվացող արկղներն ավելի շատ էներգիա են խլում, քան սառնարանները։

ԱՄՆ-ում հաշվարկել են, որ 160 մլն թվային վիդոռեգիստրատորները, որոնք ունեն նրանք այժմ, տարեկան օգ-տագործում են ավելի քան 3 միլիարդ դոլարի էլեկտրաէներգիա,որը հավասարազոր է 9 հատ 500 Մվտ էլեկտրա-կայանի էներգիային։ Դա ավելի շատ էներգիա է, քան օգտագործում է Մերիլենդ նահանգը 12 ամսվա ընթաց-քում։

Ամենավատն այն է, որ այդ էներգիայի 2/3-ն օգտագործվում է, երբ սարքերն անջատված են։ Իրականում այդ սարքերը երբեք ամբողջովին չեն անջատվում, այսինքն՝ սարքը «OFF» ռեժիմում չի լինում։

Այս ամենից հետևություն է արվում, որ HD DVR-ները, որպես կանոն, ավելի շատ էներգիա են խլում, քան հե-ռուստացույցը, որին այն միացված է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS