Թրյուդոն խոստացավ հայերին, որ Կանադա տանող ուղին կկրճատվի

Հայաստանի և Կանադայի վարչապետները պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում:

Հայաստանը և Կանադան կաշխատեն, որպեսզի հեշտացնեն թռիչքները և դրանք ավելի կարճացնեն: Այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես և Նիկոլը քննարկել ենք մեր ապագան, Կանադայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը: Այսօր Կանադայից Հայաստան թռիչքը և հակառակը խլում է առնվազն 21 ժամ»,- ասաց Թրյուդոն:

Նա հաղորդեց նոր համաձայնագրի վերաբերյալ Փաշինյանի հետ պայմանավորվածության մասին, որը կհեշտացնի թռիչքները երկու երկրների քաղաքացիների համար:

Կանադայի վարչապետը բարձր գնահատեց ավելի քան 60 հազար հայերի ավանդը երկրի հաջողության պատմության մեջ: Նրա համոզմամբ՝ նրանք փոփոխում են երկրի պատկերը՝ հարստացնելով այն:

Նա նաև մեջբերեց Կանադայի խորհրդարանում առաջին հայ պատգամավոր Սարգիս Ասատրյանի խոսքերը:

«Ասատրյանն ասել է, որ կանադահայերը շարունակում են իրենց տաղանդը ներդնել Կանադան շենացնելու մեջ: 20 տարի անց դա շարունակում է արդի մնալ», – ասաց Թրյուդոն:

armeniasputnik.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS