Ժամանակակից կանայք պատրաստ են վաղ տարիքում երեխա ունենալ․․․Գիտնականներ

Ժամանակակից կանայք պատրաստ են վաղ տարիքում երեխա ունենալ․․․Գիտնականներ։Պարզելու համար, թե որքանով են գեներն ազ դում առաջին երեխայի ծննդի և երեխաների ընդհանուր թվի վրա, բրիտանացի և հոլանդացի գիտնականները ստուգել են երկու երկրների քաղաքացի կանանց գենոմները:

Պարզվել է՝ հետազոտվածներից որոշները գենետիկորեն նախատրամադրված են երեխա ունենալ ավելի վաղ տարիքում, նաև կարող են այդ ունակությունը փոխանցել իր դուստրերին: Բացի դրանից՝ առաջընթացը բժշկության մեջ և կենսամակարդակի աճը XX դարում ժամանակակից կանանց հնարավորություն են տվել ավելի վաղ երեխա ունենալ, քան նրանց նախատատերը, սակայն ժամանակակից հասարակությունը նրանց ստիպում է հետաձգել երեխայի ծնունդը:

Հետազոտության արդյունքները ներկայացված են PLoS One ամսագրում:Գիտնականներն աշխատել են «Սոցիոգենոմ» միջազգային նախագծի շրջանակներում: Նրանք օգտագործել են 4300 հոլանդուհիների (ոչ հարազատ) տվյալների բազան, նաև 2400 կին երկվորյակ ների մասին տվյալներ բրիտանական TwinsUK ռեեստրից:

Պարզվել է՝ գեները պատասխանատու են առաջին երեխայի ծնվելու տարիքների տարբերության 15%-ի համար և ամբողջ կյանքում ծն ված երեխաների ընդհանուր թվի տաևբերությոնների 10%-ի համար: Այդ գենետիկ ազդեցությունները մասամբ հատվում են, ինչը բաց ատրում է վաղ տարիքում երեխա ունեցած կանանց շատ երեխաներ ունենալը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS